Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է ՀՀ քաղաքացիների վրա հարձակման օրը. Զարուհի Փոստանջյան

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները թեժանում են: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց նախահարձակ լինել այդ ծրագիրը տապալելու համար: Պատգամավորի համոզմամբ` այժմ խորհրդարանը քննարկում է ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, իսկ հարձակումը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի գարնանը:

«Այս ծրագիրը տապալելու համար պետք է լինենք նախահարձակ և չպետք է սպասենք հաջորդ ընտրություններին, որտեղ կրկին մեզնից կօտարեն մեր իշխանությունը: Ինքներս գնանք և վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որն այս պահին ՀՀԿ-ի ձեռքին է, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ոչ միայն 2017 թվականին է մնալու և մեզնից օտարի մեր իշխանությունը, այլ նաև չի պատրաստվում հեռանալ 2017-ից հետո»: Ապա Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ելույթին: Փոստանջյանն այն համոզմանն է, որ ՀՀԿ-ում խուճապ կա.

«Նա ասաց, որ ես կին եմ ու հետևաբար կնոջը նա չի պատասխանի, բայց որ տղամարդ լինեի, կփորձեր պատասխանել: Ես այստեղ ո՛չ որպես կին եմ հանդես գալիս, ո՛չ էլ` տղամարդ, քաղաքական գործիչ եմ, ով հարցեր է տալիս ու պատասխաններ ակնկալում: Հասկանալի է, որ պատասխաններ չունեք, հասկանալի է, որ դժվար է ներկայացնել մի իշխանության, ղեկավարի, որ հանձնել է հայրենի բնօրրանի տարածքները, և այդ տարածքներն, իր ձևակերպմամբ, ամայի տարածքներ են, և հայրենի բնօրրանի ազատագրումը պայմանավորեց մեր զինվորների անգին կյանքով: Հասկանալի է, որ պատերազմի առաջին օրը մեր զինվորների անգին կյանքը պաշտպանված չի եղել, տեսանյութից պարզ է, որ նրանք մենակ են եղել առաջնագծում  չեն ունեցել հրաման կրակելու: Նրանք կրակը տալը նախաձեռնել են ինքնուրույն ու ոչ միայն պաշտպանել են, որպեսզի ավելի զոհեր չունենանք, այլև կանխել են թշնամու ներկայությունը Ստեփանակերտում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը` հիշեցնելով ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն որևէ կերպ չարձագանքեցին ապրիլյան գործողություններին, ավելին՝ ՌԴ-ն կանխեց մեր ազատագրումը:

«Եթե դու հանդես ես գալիս պարտվողի, հող հանձնողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումն ու աղետն անխուսափելի են: Ինչպես ինքն էր ասում` ինչքան ուզենք, էնքան կխփենք, և հիմա մենք կարող ենք խփել այս հանցավոր ռեժիմին, մեզ այլ միջոց չի մնացել: Ինձ շատ հաճախ հարցնում են, թե մի տղամարդ չկա՞ այնտեղ, որ խփի նրանց, ասում եմ` կա, բայց տղամարդը …»,-ասաց Փոստանջյանը՝ չհասցնելով ավարտել միտքը. ելույթի համար հատկացված ժամանակը սպառվեց: Պատգամավորի խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հույս հայտնելով, որ վերջին երեք օրվա աղոթքներից հետո բոլորն ավելի բարիացած կլինեին: