Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը ժանտախտի ժամին խրախճանք է կազմակերպում

Կառավարությունը 17 մլն 814 հզր դրամ արժողության LEXUS GX 4.6 GAS մակնիշի մեքենա հատկացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Դավիթ Հարությունյանի պնդմամբ` որպեսզի նա մարզեր հասնի բարձր անցողունակություն ունեցող մեքենայով:

Այստեղ են ասել՝ իշտահներիդ քացախ, ժանտախտի ժամին իսկական խրախճանք եք կազմակերպել Լոքյանի համար: Մի քանի օր է, ինչ Արթիկի բնակիչները սելավաջրերի մեջ են քնում ու արթնանում, հաց ուտում ու աղերսում, որ պետությունն օգնության ձեռք մեկնի, գործադիրն, առաջնահերթության զգացումը կորցրած, Լոքյանի հարմարավետության մասին է մտածում:

Հիմա ի՞նչ, Լոքյանն իր արագընթաց LEXUS -ով ճանաչողական ա՞յց է կատարելու Արթիկ, որ անձամբ տեսնի, թե ինչպես են մարդիկ բնական տարերքի դեմ մնացել միայնակ ու անօգնական: Հետո LEXUS-ն ի՞նչ արագընթաց է, որ Զարգացման նախարարը կարողանա հրատապ արձագանքել ֆորս-մաժորային իրավիճակներին, նման դեպքերում ավելի ճիշտ չէ՞ր մի ուղղաթիռ հատկացնել, որից հա′մ չուզողների աչքը դուրս կգար, հա′մ նախարարն ավելի վերևից կնայեր, հա′մ էլ ցեխաջրերից ու տարերքից տուժած բնակիչների բողոքներից ապահովագրված կլիներ:

Նշենք, որ գործադիր իշխանության տարբեր օղակների ծառայողական մեքենաների կրճատումը շոշափելիորեն չի ազդել պաշտոնյաների աշխատանքային կենսակերպի վրա. հիմնականում կրճատել են հին, մաշված, շարքից դուրս եկած մեքենաները, կարճ ասած` թոզփչոցի է եղել:

Հիմա էլ Դավիթ Լոքյանին ոչ միայն մեքենա կտան, այլև Դավիթ Լոքյանի տեղակալներին, վարչությունների պետերին, նախարարության ամեն տեսակ պաշտոնյաներին, կարճ ասած` կառավարությունը ոչ թե մեքենաների կրճատում իրականացրեց, այլ «քրջի բազարի» ապրանքը հանեց շարքից, որը որևէ մեկին չէր ծառայում, սակայն որի միջոցով տարեկան միլիոնավոր դրամների ծախս էր դուրս գրվում: Իսկ ո՞վ է հատկացնելու մեքենաները, իհարկե, կառավարությունը, որը չի կարող որևէ նախարարի, տեղակալների, անհասկանալի ԾԻԳ-երի ղեկավարների, նրանց տեղակալների սիրտը կոտրել: Սրանք մարդիկ են, որ մի օր պետք են գալու, արժի ինչ-որ էժանագին LEXUS-ի համար նրանց նեղացնել, հատկապես որ կլանների, ընտրությունների խնդիր կա առջևում: Կառավարության ձեռքին ճար լիներ, պարզապես արագընթաց ուղղաթիռներ կնվիրեր: Այսպես Հովիկ Աբրահամյանը մի ձեռքով մաքրում է ծառայողական հնաոճ մեքենաները` ասելով, թե գնում է պետական միջոցների խնայողության, մյուս ձեռքով պետական միջոցները վերածում ծառայողական LEXUS-ների:

Newspress.am