Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Սահմանամերձ գյուղերի 1255 բնակիչ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

«Դեմ ենք սահմանամերձ համայնքների միավորմանը» քաղաքացիական նախաձեռնությունն օրեր առաջ նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ համայնքների խոշորացման ծրագրում Կոթի, Բարեկամավան և Ոսկեպար գյուղերը չընդգրկելու համար:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան համայնքների թվով 1255 բնակիչների դիմում-նամակը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին.

«Մեծարգո պարոն նախագահ.

Վերը նշված համայնքների ներքոստորագրյալ, թվով` 1255 քաղաքացիներս (համայնքներում փաստացի բնակվող չափահաս բնակչության մոտ ութսուն տոկոսը), դիմում ենք Ձեզ հետևյալ խնդրանքով:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում, խոշորացման ենթակա համայնքների շարքում հայտնվեցին նաև հակառակորդի դիրքերից ուղիղ նշանառության տակ գտնվող և պարբերաբար գնդակոծվող սահմանապահ համայնքները: Համայնքների խոշորացման ծրագրի քննարկման նախնական փուլերում, ոլորտի մասնագետների հավաստմամբ, գոնե մոտ ապագայում, սահմանամերձ համայնքների խոշորացում չէր նախատեսվում: Օրինագիծն անակնկալ էր սահմանամերձ գյուղերի բնակչության համար. բնակիչներից ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր, և մարդիկ իրենց համայնքների ամբողջական կառուցվածքը փոփոխության ենթարկող օրենքի մասին իմացան ԱԺ նիստերի հեռարձակման ընթացքում:

Ներքոստորագրյալ քաղաքացիներս գտնում ենք, որ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ` խախտելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ, մասնավորապես 183 և 190 հոդվածներն արժանի են դիտարկման: Կարծում ենք նաև, որ խախտվել է «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը: Օրինագիծը ԱԺ-ում ներկայացվելուց առաջ, սահմանամերձ համայնքներում չեն կայացել տեղական հանրաքվեներ, չի ծավալվել որևիցե մի համայնքային նշանակության քննարկում: Դիմելու ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` մասնագիտական եզրահանգում ստանալու խնդրանքով:

Մեր մտահոգությունները ոչ միայն պայմանավորված են օրենքի խախտման հետ կապված մեր տպավորություններով, այլ նաև սահմանամերձ` ընդհուպ սահմանին ամենամոտ համայնքների ներգրավմամբ: Չլինելով ոլորտի մասնագետներ` չենք համարում, որ համայնքների խոշորացումն անարդյունավետ է, և ինքներս մեկ այլ նախաձեռնությամբ կդիմենք Ձեզ` սահմանամերձ համայնքների խոշորացման խնդրանքով , եթե ոչ ռիսկային տարածաշրջաններում խոշորացված համայնքները մեկ- երկու տարի հետո ապացուցեն իրենց կենսունակությունն ու բարեկեցություն ապահովեն ներհամայնքային բնակավայրերի բնակչության համար: Քանի դեռ գործնականում ապացուցված չէ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետությունը, խնդրում ենք, որպես փորձնական ծրագիր, չընդգրկել սահմանամերձ` կրակի տակ գտնվող համայնքները:

Ծանոթանալով լիազոր ներկայացուցչի պարտավորություներին` ունենալով մտահոգություններ, որ փոքր համայնքները չեն ունենա բավարար քանակով ավագանիներ, չեն ազդի որոշումների ընդունման վրա, մենք նպատակահարմար ենք համարում ՏԻՄ-երի առկայությունը սահմանամերձ համայնքներում: Համայնքային բյուջեների համաչափ տնօրինման մեխանիզմների բացակայությունը, ծրագրերի ուղղորդման հետ կապված հնարավոր կամայական մոտեցումների վտանգը, սահմանամերձ գյուղերում հերթապահության կազմակերպման մեխանիզմի անորոշությունը, բնակչության շրջանում առկա անհանգստությունը և դրանից բխող արտագաղթի հնարավոր ռիսկերն ու մի շարք այլ մտահոգություններ, ստիպում են դիմել Ձեզ համայնքների խոշորացման ծրագրում, Կոթի, Բարեկամավան և Ոսկեպար գյուղերը չընդգրկելու խնդրանքով:

Newspress.am-ին բնակիչները հայտնեցին, որ նույնաբովանդակ մի նամակ էլ ուղղել են Մարդու իրավունքների պաշտպանին: Ըստ Կոթի գյուղի բնակիչ Արմեն Մելիքյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրենց տեղեկացրել են, որ նամակն առայժմ քննարկման փուլում է, բայց քանի որ խնդիրը շատ հրատապ է, առաջիկա մի շաբաթվա ընթացքում նամակին պատասխան կտրվի:

Newspress.am-ը կապ հաստատեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ, ով հայտնեց, որ մոտ օրերս նամակի պատասխանը կուղարկվի համայնքների բնակիչներին: Հավելենք, որ պատասխան նամակը Newspress.am-ը կհրապարակի: