Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Ծառուկյանի մարզպետ փեսայի գեղագիտական հաճույքը

Մոտ մեկ տարի առաջ կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետի պաշտոնն ստանձնեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, ով մարզպետից առաջ աշխատել է որպես քննիչ, հետո դատախազ, երկու անգամ ընտրվել էր Աբովյանի քաղաքապետ:

Մեկ տարի առաջ Հովիկ Աբրահամյանն արդեն մարզպետ Գուլոյանին բեղմնավոր աշխատանք մաղթեց: Այդ աշխատանքի առաջին բեղուն ծիլերը նկատվեցին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, դրանից առաջ և հետո: «Ես` որպես մարզպետ քթել եմ, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին, ինչի՞ չեզոք դիրք ընտրեմ»,- իր սատարումն Հրազդանի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի` այսպես էր մեկնաբանել նույն ՀՀԿ-ի պարտադրմամբ քաղաքական դաշտը թողած Գագիկ Ծառուկյանի մարզպետ փեսան:

Պարզվում է, սակայն, որ Արամ Դանիելյանին սատարելու որոշումն այլ դրդապատճառ էլ է ունեցել: Ըստ օդում կախված լուրերի` Ծառուկյանի մարզպետ փեսան մինչ ընտրությունները բավականին մատչելի գնով ձեռք է բերել Հրազդանի քաղաքապետի բիզնեսներից մեկը` Աբովյան-Հրազդան մայրուղում գտնվող գազալցակայանը: Նույն մայրուղու մեկ այլ հատվածում առաջիկայում կգործարկվի մեկ այլ գազալցակայան որը, ըստ օդում կախված լուրերի, ևս պատկանում է Կոտայքի երիտասարդ մարզպետին, ինչը նրա բեղմնավոր աշխատանքի երկրորդ հատվածն է:

Ի դեպ, մայրուղու վրա գազալցակայան կառուցելը տրամաբանական է, քանի որ, ինչպես ասում են, բիզնեսը տիրոջ աչքի առաջ կլինի, իսկ Կոտայքի մարզպետն ամեն օր անցնում է Աբովյան-Հրազդան մայրուղով: Հենց այդ մայրուղու վրա է գտնվում ճանաչված քանդակագործ Խաչատուր Միրիջանյանի 1980-ականին ստեղծած հայտնի աշխատանքը՝ Չարենցավանում տեղադրված «Գանգրահեր տղան» հուշարձանը, որից միայն երկաթե մի քանի ժանգոտված կմախքներ են մնացել:

Ժամանակին Վազգեն Սարգսյանը նման կիսաքանդ ինչ-որ բան տեսնելիս ասում էր` էս զիբիլն էստեղից մաքրել ա պետք: Արդեն տևական ժամանակ է, որ Ծառուկյանի մարզպետ փեսան իր ճանապարհին տեսնում է այդ թալանված արձանը, բայց կամ չտեսնելու է տալիս, կամ էլ այդ թալանված արձանից գեղագիտական հաճույք է ստանում: Չտեսնելու տարբերակը կարելի է միանգամից բացառել, քանի որ Կարապետ Գուլոյանն ունի քննիչին ու դատախազին հարիր սուր աչք, հետևաբար` մնում է երկրորդ տարբերակը` թալանի գեղագիտական հաճույքը, որն ամեն օր ստանում է մարզպետը: