Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Պահանջագիր ՀՀ և ԼՂՀ նախագահներին, ԱԺ նախագահներին, կառավարություններին

Պահանջագիր` ուղղված Հայաստան Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահներին, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, Հայաստան Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությանը:

«Բոլորին հայտնի պատճառներով, ներկայումս ապրելով Հայաստանից դուրս, բայց մնալով Հայաստանի խնդիրներով մտահոգ հայության խոշոր հատված, ձեզ՝ որպես գործող, դէ ֆակտո իշխանություն ներկայացող պատասխանատուներին ենք ներկայացնում մեր հետևյալ պահանջները.

Նախ արձանագրում ենք այն ապազգային քաղաքականությունը, որ Հայաստանը կիրառում է իր սեփական ժողովրդին հարստահարելու և ծրագրված հայաթափում կազմակերպելու հանգամանքը: Մենք ընդվզում ենք այդ քաղաքականության դեմ, որովհետև թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի ժողովրդական ու տնտեսական զարգացմանն, անխուսափելիորեն անհրաժեշտ է այն հասարակությունը, որ անպայման օգտակար կարող է լինել թե՛ մտային, թե՛ ֆիզիկական, թե՛ մասնագիտական և թե՛ նյութական առումով:

Հայաստանի մեձ թևածող ընկերային անհավասարությունն ու կաշառակերությունը, աղքատության սոսկալի աճն ու քաղաքական հալածանքները, որպես սփյուռքի մտահոգ հայություն, մենք դե՛մ ենք նաև ձեր մունետիկների կեղծ ու շինծու «արի տուն» կոչերին, որ ընդամենը միջոց են կրկին ու նորից սփյուռքահայությանը խաբելու ու այն տպավորությունը ստեղծելու, թե Հայաստանի իշխանությունները իսկապես անհանգիստ են սփյուռքահայության ճակատագրով: Մինչդեռ բոլորիս վաղուց հասկանալի է, որ ձեր գործելաոճն ընդամենը սփյուռքահայության նյութական օժանդակությունը մուրալով, Հայաստանի ժողովրդին շարունակական անարդարության ու աղքատության մեջ պահելու կերպ է:

Մենք աչալուրջ հետևում ենք թե՛ Հայաստանի ու Արցախի, և թե՛ միջազգային հարթակի վրա տեղի ունեցող իրադարձությունները և միանգամայն համոզված ենք, թե որպես Հայաստանի մեջ թեև ապօրինի, բայց գործող ռեժիմ արդեն կարծրացած բռնապետական համակարգով, ձեր բոլոր գործողություններն ուղղված են երկրի մեջ ազատ և ընդդիմադիր միտքը զսպելու ու կալանելու դեմ, որ ինքնին զարհուրելի սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար: Որովհետև ամեն տեսակի տարածքային զիջումներն ու երկիրը շարունակական հայաթափումի ենթարկելը բոլոր միջազգային օրենքներով ճանաչվում է որպես տվյալ երկրի ազգային անվտանգության դեմ գործող դավադրություն: Արդ պահանջում ենք

1. Իսկույն ևեթ ձերբակալությունից ազատել Ժիրայր Սեֆիլյանին: Արցախի ազատագրման համար իր գործած հերոսական արարքների և Հայաստանի մեջ երկար տարիներ ապրելու համար և իսկույն շնորհել Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն:

2. Ճանաչել և վերանայել Արցախի հարցում ձեր պարտվողական քաղաքականությունը:

3. Անհապաղ միջազգային բանակցությունների հարթակին մասնակից դարձնել Արցախը որպես ազատագրված երկիր: Բացառելով տարածքային որևէ տեսակի զիջում:

4. Բացառել որևէ քաղաքական հալածանք ընդդիմության դեմ:

5. Անհապաղ վերանայել ձեր վարած պարտվողական ու ապազգային արտաքին քաղաքականությունը, միայն և միայն առաջնային համարելով հայ ժողովրդի և Հայաստան պետության ազգային շահը, մի կողմ դնելով կլանային շահը: Թեև չընտրված, բայց որպես երկրի գործող իշխանություն դուք պարտավոր եք պաշտպանել նախ և առաջ ժողովրդականությունը:

Մենք տեղյակ ենք այն բոլոր չարագործություններին, որ Հայաստանի ապօրինի և ջոջապետական իշխանությունները իրականացնում են մանր և միջին գործարարության դեմ, դրանով իսկ ոչ միայն ահարկու չափերի հասցնելով հայաթափումը, այլ և սովորական դարձնելով այն հանցագործությունները որ տեղի են ունենում ամենաբարձր իշխանական մակարդակներում՝ պետական և հարկային ռեկետ՝ դրամաշորթություն, ընկերային հավասարության դեմ ոտնձգություններ, կոռուպցիայի զարհուրելի աճ:

Մենք ձեզ հորդորում ենք սթափվել և դադարել այն ապօրինությունները, որով գոյատևում եք գրեթե երեսուն տարի մեկդ մյուսին փոխարինելով ու մնալով Կրեմլի նշանակված վասսալներ: Մենք հրաշալի գիտակցում ենք, որ մեր հորդորները ձեզ համար որևէ նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռ վստահ եք, թե մենք որպես սփյուռք և թե Հայաստանի մեջ ապրող ու հարստահարվող հայը լուռ հանդուրժում է ձեր չարագործությունները: Բայց այլևս այնպես է ստացվել, որ դուք ձեր ապիկարություններով ոչ միայն ոտնահարում եք ժողովրդի, այլ նախ և առաջ երկրի ու Հայաստանի պետականության շահը ու այսպիսով խոշոր վտանգ եք ներկայացնում Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Ուրեմն հենց այս հանգամանքն է, որ պետք է սթափեցնի ձեզ, որովհետև հակառակ դեպքում, թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի մեջ ծայր առած զայրույթի պոռթկումը կարող է շատ ավելի վտանգավոր հետեւանքների պատճառ դառնալ: Մենք ձեզ զգուշացնում ենք, թե ազատ երկրի մեջ ապրելով և հրաշալի իմանալով մեր իրավունքներն ու պարտականությունները, որպես սահմանադրական հանրապետության քաղաքացիներ և հարգելով Ֆրանսիայի սահմանադրությունը, մենք հետամուտ ենք լինելու այն բոլոր ապօրինություններին, որ համարձակվելու եք կիրառել Հայաստանի ու Արցախի մեջ ապրող ամեն մի քաղաքացու դեմ, Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության դեմ, մարդու իրավունքների դեմ»:

1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
2) ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՐԻԶԻ ՄԱՆԱՃՅՈՒՂ
3) ՀԱՐՅՈՒՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ
4) ՇԱՐԺՈՒՄ
5) ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
6) ՀԱՅԱՍԱ
7) ՖՐԱՆԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՔՎԵՆ
8) ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀԱՅԵՐԸ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ 3-Ի ՓԱՐԻԶԻ ՏՐՈՔԱԴԵՐՈՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ