Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Անմատչելի, անորակ, ոչ մրցունակ. Վարչապետի գնահատականը` Աշոտյանի կրթական համակարգին

Այսօր Հայաստանի կրթական ոլորտը երկու ոտքից կաղում է: Նախ 12-ամյա համակարգը, ինչպես ոլորտի պատասխանատուները և պաշտոնյաներն են պնդում, իրեն չի արդարացրել և չի դարձել այն ուղենիշը, որն ի սկզբանե նախատեսված էր, թեև դրա համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, վերափոխվել է ողջ կրթական համակարգը, սակայն կրթական համակարգում բացի գրագիտության նվազեցումը, դեռևս այլ ձեռքբերումներ չեն արձանագրվել:

Այս ընթացքում կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի բարեփոխումներից հետո, դաշնակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համար նոր հորիզոններ են բացվել` նոր բարեփոխումների համար:

Կրթության ոլորտը յուրաքանչյուր նոր նախարարի համար փորձադաշտ է` կախված նախարարի կրթական ցենզից, ուղղվածությունից, դաստիարակությունից, վերջապես ֆինանսական գործոնով պայմանավորված: Չէ՞ որ 12-ամյա համակարգի վրա միլիոններ ծախսվեցին և առաջին փուլում բոլորովին այլ համակարգ էր նախատեսվում` ուսուցիչների բարձր աշխատավարձով, որը հետագայում կամաց-կամաց նվազեց և համապատասխանեց նախատասներկուամյա դպրոցի ուսուցիչների աշխատավարձերին, դեռ մի բան էլ ցածր:

Ոչ ուսուցիչները խոստացված բարձր աշխատավարձը ստացան, ոչ էլ աշակերտները գիտելիքներով զինվեցին, ոչ էլ ավագ դպրոցը կայացավ:
Հետաքրքիր է` որևէ այլ երկրում նման թերացումների համար ի՞նչ պատիժ կհասներ, Հայաստանում այս առումով համատարած դեմոկրատիա է:

Բացի այդ, այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է կրթական ոլորտի սխալներին ու բացթողումներին, նշել, որ կրթական ոլորտի բարեփոխումներն այսօր ավելի քան պահանջված են: Եվ եթե վարչապետն է նման բան ասում, ապա դա նշանակում է, որ խնդիրներն ավելի քան խորն են: Նա հանձնարարականներ է տվել, ըստ որի նախ պետք է բարձրացվի կրթության որակն ու արդյունավետությունը, ինչը նշանակում է, որ մեր կրթական համակարգը ոչ որակյալ է և ոչ էլ արդյունավետ և չի համապատասխանում միջազգային չափանիշներին, մատչելի և հասանելի չէ բնակչության բոլոր խավերի համար:

Մատչելի և մրցունակ չէ, չկան հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրություն, պարզ ու թափանցիկ չէ:

Մեկը հարցնող լիներ` էլ ի՞նչ մնաց: Արմեն Աշոտյանը կրթության հայրիկին անեծք է տվել, և ասենք, որ նրա մոտ վատ չի ստացվել:

Իսկ թե ինչքան է պետք, որ հանրակրթության ոլորտը խելքի գա, դեռ անորոշ է, քանի որ Լևոն Մկրտչյանը չունի կախարդական փայտիկ այս ամենը թեկուզ ամիսների ընթացքում կարգավորի, նաև թույլ կտա՞ն, կամ փող կտա՞ն դարձյալ, որ կրթական համակարգը կրկին գլխիվայր շուռ տա: Նախ կրթական համակարգը շուռումուռ տվեցին` ըստ ՀՀԿ-ի չափանիշների, հիմա էլ ըստ Դաշնակցության չափանիշների: Ինչ կարող է փոխել բիզնեսմեն Լևոն Մկրտչյանը համակարգում և լուծել այն խնդիրները, որոնք կրթության համակարգի առջև դրել է հանրապետական-բժիշկ Արմեն Աշոտյանը, հնարավոր է միայն կռահել: Նշենք, որ մի անգամ Արմեն Աշոտյանը խոստովանել է, որ ավելի լավ էր բժիշկ դառնար, քան զբաղվեր անշնորհակալ աշխատանքով:

Newspress.am