Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Կառավարությունը 4000 դոլարանոց անիվներով գնում է երկինք

Երբ հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը` ի դեմ գլխավոր պայքարող Հովիկ Աբրահամյանի, պայքարելու է կոռուպցիայի դեմ, շատերը լուրջ չընդունեցին, մտածեցին` ապրիլմեկյան կատակ է:

Քանի որ ապրելով Հայաստանում` հասկանում են` հնարավոր չէ ապրել ամսական թեկուզ 150-200 հազար դրամ աշխատավարձով, էլ չենք խոսում, որ երկրի բնակչության մի հատվածը ստանում է նվազագույն` 55 հազար դրամ աշխատավարձ: Հետո էլ ասում են` մի գողացիր: Աստվածաշնչյան պատվիրաններն ի չիք են դառնում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ծրագրերի գաղափարների առջև:

Իհարկե, չի կատարվում նաև «մի′ ստիր» պատվիրանը, քանի որ առանց ստի անհնար է. կառավարությունից հաճախ ասում են` փող չկա, բոլորը գիտեն, որ ստում են, քանի որ նույն ժամանակահատվածում, օրինակ, կարող են 4000 դոլար փող տալ և գնել ընդամենը 4 հատ անվադող: Այստեղ աստվածաշնչյան պատվիրանը տեղ չունի:

Չնայած դա է պատճառը, որ Հայաստանում համառորեն եկեղեցիներ են կառուցվում, քանի որ, հարուստ, թե մեծահարուստ, հասկանում են, որ թաղվել են ստախոսության ճահճում և մխիթարություն գտնում են եկեղեցիներում: Ի դեպ, այդ եկեղեցիները կառուցվում են` հաճախ ոչ իրեն գրպանի փողերով: Ենթադրվում է, որ անգամ Բարձրյալը չի ցանկանա ստախոսությամբ, կաշառքով և արցունքով թաթախված փողերով սուրբ տաճար կառուցվի:

Ինչևէ: Կարող ենք քրիստոնյա մնալ Հայաստանում, իրոք դժվար է, քանի որ անգամ պատվիրանները կատարելու կարողությունը չունենք, իսկ թե կառավարությունն ինչ պետք է հնարի, որ Բարձրյալի մոտ արդարանա. «Դե կոռուպցիայի դեմ էի պայքարում, մեքենայիս անվադողեր էին պետք, ախր ես մեղավո՞ր եմ, որ հարուստ եմ, ու իմ մեքենայի արժեքը 200 000 դոլար է, հո է՞շ չէի քշի, պիտի լավ մեքենա քշեմ, որ ինձ հարգեն, մեզ հարգեն»:

Կարճ ասած` մի բան կհնարեն: Բայց մինչև այդ պահը, կառավարությունն` ի դեմ Հովիկ Աբրահամյանի, պայքարում է կոռուպցիայի դեմ` արտառոց ձևերով:

Գուցե կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը հաջողություններ չգրանցի, սակայն երկրային հաճույքներից հրաժարվելու ցանկություն կառավարությունը չունի, թեև երկնքում այդ պրոցեսը ճիշտ չեն հասկանա, սակայն կարևորն այսօրն է, իսկ Բարձրյալին կփորձեն հայավարի համոզել` «դե փող չկար, դե ամեն ինչ թանկ էր, դե մենք հարստացել էինք ազնիվ ճանապարհով, դե բյուջեն ծախսում էինք` ժողովրդի մասին մտածելով, դե ժողովուրդն աղքատ էր իր խելքից, բայց փոխարենը մենք եկեղեցի ենք կառուցել` այն էլ ինչքան, դե մեր մեքենային 4000 դոլարանոց անիվներ էին պետք, մենք մեղավոր չենք, ախր շատ թանկ են արտադրում: Թողություն տուր մեր մեղքերին, քանզի խաբել ենք, խաբում ենք, բայց դեռ պիտի խաբենք»:

Կառավարությունը 4000 դոլարով 4 հատ անիվ է պատրաստվում գնել: Հետո էլ ասում եք` կոռուպցիայի դեմ պայքար չկա, պետական միջոցներն անարդյունավետ են ծախսվում: Եթե անարդյունավետ ծախսվեին, 4 անիվի համար կառավարությունը կծախսեր 40 հազար դոլար: Եթե երկու չաշխատող բիոզուգարանի համար ծախսել են 325 հազար դոլար: Այնպես որ` կառավարությունը, կարելի է ասել, ընդհանրապես ծախս լուրջ ծախս չի արել այդ անիվների վրա:

Newspress.am