Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Անի Հովհաննիսյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին

«Անալիտիկ» կայքի հիմնադիր, այժմ շորթման գործով կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պարոն Սարգսյան,

Ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, մամուլի ներկայացուցիչ, ՀՀ ՊԿԱ ասպիրանտ և ուղղակի հայ երիտասարդ կին, ով արդեն երկու ամսից ավել է պայքարում է իր դեմ իրականացվող ապօրինի հետապնդման դեմ:

2013թ-ին, երբ հիմնադրեցի Analitik.am լրատվական կայքը, նույնանուն մամուլի ակումբը, այնուհետև շաբաթաթերթը և «ԱՍ» հասարակական-քաղաքական մրցանակաբաշխությունը, վստահ էի, որ կարող եմ որևէ դրական փոփոխություն մտցնել լրատվական ոլորտում: Իմ գործունեության ողջ ընթացքում հանդես եմ եկել որպես պետականամետության վառ ջատագով, քանզի, կարծում եմ, որ մեր փոքր պետությունը, ունենալով բազմաթիվ մարտահրավերներ և աշխարհաքաղաքական իրավիճակների ազդեցությամբ ստեղծված, ինչպես նաև՝ փոխանցված հին և նոր խնդիրներ, զարգանալու և գլոբալ քաղաքականության շախմատի տախտակի վրա հաղթական քայլեր կատարելու համար պետք է ունենա հենց պետականամետ մտածողությամբ հասարակություն՝ մասնավորապես երիտասարդություն: Քաջ գիտակցելով լրատվության ազդեցությունը հասարակության գիտակցության և ենթագիտակցության վրա՝ ես երբևէ չեմ անդրադարձել և իմ ղեկավարության ներքո աշխատող լրագրողներին էլ թույլ չեմ տվել անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնք կարող էին վնասել մեր պետության վարկանիշին, փաստազուրկ, սուտ, զրպարտիչ կամ վիրավորական լինել: Պահպանել եմ լրագրողական էթիկան, մարդկային և բարոյական նորմերը, ինչպես նաև՝ ՀՀ օրենքները: Ուշադիր հետևել եմ Ձեր ներքին և արտաքին քաղաքական գործունեությանը, չեմ թաքցրել իմ հիացմունքը Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, ինչի պատճառով նաև հաճախ քննադատվել եմ: Նշեմ, որ անգամ կալանավայրում չեմ դադարել վստահ լինել, որ իմ նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը տեղի է ունենում առանց Ձեր գիտության, քանզի պատճառ չունեմ չհավատալու Ձեր խոսքին, որ չեք հանդուրժում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներ, հետապնդումներ և լռեցնելու տարաբնույթ փորձեր, կարևորելով ժողովրդական արժեքների հաստատումը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր վարած քաղաքականությամբ փաստել եք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է ձեռքբերումներ ունենալ ժողովրդականության կայացման հարցում:

Հարգելի պարոն Սարգսյան, կիսելով Ձեր տեսակետները դիմում եմ Ձեզ, քանզի, կարծում եմ՝ Հայաստանում կատարվող յուրաքանչյուր դեպքի, երևույթի, գործողության կամ անգործության արդյունքում տեղի ունեցող անարդարությունն առաջինը հենց Դուք պետք է գիտենաք, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունները կամ այլ պետություններ, որոնք կարող են օգտագործել տեղեկատվությունն ի վնաս մեր պետության վարկանիշի: Բացի այդ, ես վստահ եմ, որ Դուք նույնպես չեք հանդուրժում անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումները՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ունի, ինչ ռեսուրսների է տիրապետում և ինչ ազդեցիկ բարեկամական կապեր ունի անարդարություն սերմանող, տարածող և իրագործող սուբյեկտը:

Երբ 2015թ-ին ես սկսեցի անդրադառնալ ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալին և օբյեկտիվորեն ու փաստերով հիմնավորելով քննադատել այդ բանկի գործունեությունը Հայաստանում՝ առավել ևս այն փաստը, որ ՎՏԲ բանկը փակել էր Արցախի մասնաճյուղը՝ Ադրբեջանական պետական նաֆթային ֆոնդի կողմից բաժնեմասը գնելուց առաջ, նույնիսկ ենթադրել չէի կարող, որ մի օր այդ անդրադարձների պատճառով հետապնդում կսկսվի իմ նկատմամբ, և ես ապօրինաբար կհայտնվեմ բանտում: Երբ սույն թվականի ապրիլին նորից ականատես եղանք Ադրբեջանական ագրեսիային, ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալն էլ ավելի էր անհանգստացնում ինձ՝ առավել ևս, որ պատերազմի սկսվելու օրերին ես Արցախում էի և վերապրել էի պատերազմի վտանգի զգացումն ամբողջությամբ, ուստի նախաձեռնեցի ստորագրահավաք, որի նախնական պահանջն էր ՎՏԲ բանկին արտոնագրից զրկելը: Գիտակցելով, որ ներկայիս միջազգային տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում պահանջն իրատեսական չէ, որոշեցի համախոհներ ձեռք բերել ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում և նրանց հետ միասին օրենսդրական նախաձեռնություն մշակել, որը կսահմանափակեր Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի մուտքը Հայաստանի տնտեսություն: Հենց այդ փուլում էլ հայտնվեց Տ.Ուրիխանյանը, ով այնուհետև պարզվեց, որ ՎՏԲ բանկի կողմից էր ուղղորդված՝ ինձ վարկաբեկել փորձելու և իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հիմքը դնելու համար:

Իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն այնքան է ծավալվել, որ ինձ կապում են մարդկանց և գործողությունների հետ, որոնց հետ ես ֆիզիկապես չէի կարող կապ ունենալ, քանզի նշված գործողության կատարման ժամանակահատվածում ուղղակի չեմ ճանաչել այդ մարդկանց: Ինձ վերագրում են արարքներ, որոնք ոչ միայն չեն կատարվել իմ կողմից, այլ չկատարված լինելու ապացույցներն են առկա: Այս գործով շահարկվում է նաև այն փաստը, որ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ԱԱԾ պետի հետ բարեկամական կապեր ունի, ինչն էլ կաշկանդում է նախաքննությունը իրականացնող հատուկ քննչական ծառայությանը:

Հարգելի պարոն Սարգսյան, ինձ համար ցավալի է գիտակցել, որ մեր պետությունում աշխատում են բարձաստիճան պաշտոնյաններ, ովքեր ունակ չեն ընդունել այն փաստը, որ Ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք աշխատասեր և նպատակասլաց մարդուն ինքնուրույն կայանալու և հաջողության հասնելու հնարավորություն են տալիս: Նման մարդիկ չընդունելով ազատ մամուլի գոյությունը, յուրաքանչյուր օբյեկտիվ քննադատություն դիտում են որպես պատվեր կամ իրենց դեմ ուղղված արշավ, անօրինական ճանապարհներով փորձելով այն լռեցնել: Ես շարունակում եմ վստահ լինել, որ յուրաքանչյուր աշխատասեր մարդ կարող է հաջողության հասնել Հայաստանում՝ առանց հովանավորների և արտոնյալ պայմանների:

Ես այժմ գտնվում եմ կալանավայրում, իմ կոմից հիմնադրած Analitik.am կայքը զրկված է այն առաջխաղացան հնարավորությունից, որը կլիներ, եթե չլիներ իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը, սակայն նույնիսկ այս պայմաններում շարունակում եմ վստահ լինել, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականությունից, այլապես այն տեղի չէր ունենա:

Ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք և կանխեք իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի, բարոյազուրկ և մարդուն ոչ վայել գործողությունները՝ թույլ չտալով, որ անպատժելիության զգացումից արբած որոշ սուբյեկտներ նմանօրինակ օրինազանցություններ թույլ տան մամուլի ներկայացուցչի, ՀՀ քաղաքացու և ուղղակի հայ կնոջ նկատմամբ:

Հարգելի պարոն Սարգսյան, ես վստահ եմ, որ ապրում եմ ինքնիշխան պետության մեջ, որն ունի լայնախոհ, իմաստուն և արդար որոշումներ կայացնող ղեկավար, ուստի համոզված եմ, որ վերջապես կավարտվեն իմ նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով ինձ շարունակել ապրել և գործել հանուն մեր պետության բարօրության:

Ի վերջո, մենք արդարություն ենք պահանջում ամբողջ աշխարհից և իրավունք չունենք մեր պետության ներսում անարդարություն սահմանել:

Հարգելի Նախագահ, սույն դիմումս ուղարկում եմ պաշտպանիս միջոցով, քանի որ համոզված չեմ, որ այն այլ կերպ կարող է հասնել Ձեզ: