Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ԼՂՀ ՄԻՊ-ն այցելել է «Շուշի» ՔԿՀ. վատ վերաբերմունքի և ֆիզիկական ուժ կիրառելու բողոքներ չեն եղել

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը չհայտարարված այցով հուլիսի 11-ին եղել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող դատապարտյալներին հանդիպելու նպատակով: Այս մասին հայտնում են ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին, ինչպես նաև այցելել է կիսաբաց, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցեր` դատապարտյալներին առաջարկելով ունենալ առանձնազրույց իր կամ աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ առկա են դատապարտյալների բացօթյա զբոսանք իրականացնելու և առանձին մարզաձևերով զբաղվելու համար կահավորված տարածքներ, պատշաճ վիճակում գտնվող լոգասենյակներ, գործառնական նշանակություն ունեցող այլ ընդհանուր տարածքներ: Միևնույն ժամանակ, արձանագրվել է, որ բացակայում են արտախցային աշխատանք կատարելու ենթակառուցվածքներ:

Պատժախցեր այցելելու արդյունքում պարզվել է, որ հիգիենայի պահանջներն ընդհանուր առմամբ պահպանված են, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցերում առկա են սարքին ռադիոընդունիչներ, իսկ կիսաբաց ռեժիմում` նաև հեռուստացույց: Միևնույն ժամանակ, կիսափակ և փակ ռեժիմի որոշ խցերում արձանագրվել են մեկ դատապարտյալին բաժին հասնող մակերեսին վերաբերող խնդիրներ:

Տասներկու դատապարտյալ առանձնազրույցի ցանկություն է հայտնել, և քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն: Բոլոր 12 դատապարտյալները լսվել են, նրանց ներկայացրած հարցերն արձանագրվել են և դրանց կապակցությամբ օրենքով սահմանված կարգով կիրականացվի ուսումնասիրություն: Առանձին դեպքերում դատապարտյալներին տրվել են իրավական պարզաբանումներ: Առանձնազրույցի ընթացքում մեկ դատապարտյալ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր դիմում:

Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ բոլոր դատապարտյալներին տրամադրվում է ամենօրյա բացօթյա զբոսանքից օգտվելու հնարավորություն, որից բոլորը պարբերաբար և ինքնուրույնաբար օգտվում են: Ոտքի հեռացում ունեցող մեկ դատապարտյալ այդ հնարավորությունից օգտվում է հենասայլակի միջոցով:

Առանձնազրույցների ընթացքում չեն ներկայացվել քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից դիտավորյալ վատ վերաբերմունք դրսևորելու, այդ թվում` ֆիզիակական ուժ կիրառելու մասին բողոքներ:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հիմնարկի տարածքում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակների համար առանձին փոստարկղ տեղադրելու, ինչպես նաև զբոսանքի համար նախատեսված տարածքները պտտաձողերով և անձրևից պատսպարող ծածկերով կահավորելու մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրը մշտապես պահելու է ուշադրության կենտրոնում` իր իրավասության սահմաններում նպաստելով միջազգային ինչպես պարտադիր, այնպես էլ խրախուսելի չափանինիշների լիարժեք ապահովմանը: Այդ նպատակը նվաճելու համար Պաշտպանը պատրաստ է համագործակցել ինչպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների, այնպես էլ միջազգային մասնագիտացված կառույցների հետ։