Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Նման պատերազմական իրավիճակում ես այդպիսի հայտարարություն չէի անի. Վարդան Օսկանյան. «Ասպարեզ»

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ 2016 թվականի քառօրյա պատերազմը դիվանագիտական աշխատանքի թերացման արդյունք է: Նա այսօրվա գերատեսչության գործունեությունն համեմատում է իր ղեկավարած տարիների աշխատանքի հետ: Այս մասին գրում է «Ասպարեզ»-ը:

-Ներկա արտաքին գործերի նախարարության աշխատանքին չեմ ուզում գնահատական տալ, բայց, խոսելով իմ պաշտոնավարման ժամանակահատվածի մասին, պետք է նշեմ, որ այդ ընթացքում բավականին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել տարբեր գերտերությունների հետ: Ղարաբաղյան գործընթացները, որ փակուղի էին մտնում, մենք միանգամից նոր նախաձեռնություն էինք կյանքի կոչում: Պետք չէ թողնել, որ բանակցությունները երկար մնան փակուղու մեջ: Այդ տարիներին խաղաղությունը պահպանվել է երկու պատճառով՝ լուրջ բանակցությունների միջով հարցը լուծելու և երկրորդ ռազմական գործողությունների ճիշտ կիրառմամբ: Այսօր այս երկուսն էլ խախտվել են,-ասում է Օսկանյանն ու հավելում,- քառօրյա պատերազմի պատճառը այն էր, որ բանակցությունները երկու օր էլ փակուղու մեջ էին, իսկ ռազմական հարցերը խախտվել էին հօգուտ ադրբեջանական կողմի: Բնական է, որ այս երկու կոնտեկստերի բացակայության արդյունքում պետք է պատերազմ լիներ,-շարունակում է ընդդիմադիր դիվանագետը:

Կարևորագույն հարցերից մեկը պատերազմական գործողություններից հետո, ըստ Օսկանյանի, պետք է լինի այն, թե ինչու են բանակցություններն անտեսվել:

-Պատերազմի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել իմ նշած այդ երկու կարևոր հանգամանքներին ուշադրություն չդարձնելը: Մենք նոր նախաձեռնություններով էինք հանդես գալիս, երբ որ բանակցությունների մի փուլը չէր կայանում: Աշխատում էինք Ռուսաստանի Դաշնության և այլ գերտերությունների հետ, որպեսզի ռազմական այդ հավասարությունները պահպանվեին: Այդ հավասարակշռությունը խախտվեց 2012 թվականից հետո, երբ կնքվեց ռուս-ադրբեջանական ռազմական մեծ պայմանագիրը: Մինչ այդ մեզ հաջողվել է թույլ չտալ այդպիսի պայմանագրի ստորագրում,-նշում է նա:

Նախկին արտգործնախարարը կարծում է, որ դիվանագիտական հսկայածավալ աշխատանք պետք է կատարվի, բանակցությունների վարման նախաձեռնությունները հենց պաշտոնական Երևանը պետք է սկսի` միաժամանակ ռազմական գործողությունների ընթացքը պահելով իր ձեռքերում:

Անդրադառնալով «Ասպարեզ»-ի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, ՀՀ բանակի գերագույն, գլխավոր հրամանատար իրավունքն ուներ այդ պատերազմական գործողությունների օրերին, երբ հարյուր զոհ էինք ունեցել, հայտարարել, որ 800 հեկտար տարածքը մեծ կորուստ չէ, Օսկանյանն ասաց.

-Նման պատերազմական իրավիճակում ես այդպիսի հայտարարություն չէի անի: Նախագահի հայտարարությունը, երեւի թե, պետք է գնահատվի հասարակության կողմից: Ես որպես դիվանագետ` այդ հայտարարությունը չէի անի, քանի որ դա թուլացնում է մեր պաշտպանական դիրքերը՝ ռազմական և բանակցային առումով, բայց թե՝ այդ տարածքն ի՞նչ ստրատեգիական նշանակություն ուներ, չեմ կարող ասել: Նախագահը այդ պատերազմական գործողությունների ընթացքում այստեղ է եղել, տարածքը լավ գիտի: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` դա փոքր, աննշան բարձունք է: Իրականում դա հատուկ նշանակության տարածք է: Այդտեղից երևում էր ամբողջ ադրբեջանական մի շրջան: Հիմա, դա Ադրբեջանինն է և առավելություն իրենց համար: Թշնամին տեսնում է մեր գյուղերը, իսկ մենք չենք տեսնում: Սա, բնականաբար, դիրքերի կորուստ է համարվում,- ասում է նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում