Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Խոսրով Հարությունյանը Բալասանյանին թերություններով է ընդունում

Օրերս ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել, ասել է, որ Գյումրիի ավագանու 2016 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Newspress.am-ը «Քրիստոնեա-դեմոկրատական միության» նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է կայացել Բալասանյանին դաշինքով սատարելու որոշումը, որին ի պատասխան Խ. Հարությունյանը պատասխանեց, որ կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին, նաև կուսակցությունը կարևորում է հատկապես այն, որ Գյումրիում փորձ է արվում կիրառել Երևանի մոդելը, որտեղ ավագանին բացառիկ դերակատում ունի: Դերակատարումը պայմանավորված է քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:

Նա նաև ընդունեց, որ «Քրիստոնեա-դեմոկրատական միությունն» ազդեցիկ կուսակցություն չէ, որն ի դեպ գիտակցում են: Եվ թեկուզ Բալասանյանի գործունեության ընթացքում նկատել են թերություններ և բացթողումներ, սակայն Բալասանյանին արժանի են համարում: Հարցին, թե Բալասանյանին ո՞ր գործերի համար են վստահում, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ինքը քաղաքապետի աշխատանքի մեծ փորձառություն ունի և գիտի, թե ինչ է նշանակում քաղաքապետ լինելը:

Դիտարկմանը, թե գյումրեցիները գոհ չեն քաղաքապետից, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ քաղաքի մի հատվածը կարող է գոհ լինել, մյուս հատվածը՝ դժգոհ. «Ֆինանսա-տնտեսական ճգնաժամային հանգամանքով պայմանավորված` Գյումրիում քաղաքաշինության, կառուցապատման ոլորտում էական դրական տեղաշարժ է կատարվել, սակայն եթե ասել, որ Գյումրին խնդիր չունի, այդպես չէ»:

Ինչ վերաբերում է անօթևանների խնդրին, ապա Խ. Հարությունյանը նշեց, որ թեև մինչև այժմ անօթևաններ ունենք, սակայն Հայաստանի տնտեսական կարողություններից ելնելով` տիտանական աշխատանք է կատարվել, հատկապես վերջին 10-15 տարում և «այսօր չենք կարող ասել, որ Գյումրին աղետի գոտի է»:

Խոսրով Հարությունյանին նաև չի անհանգստացնում, որ Սամվել Բալասանյանը մի քանի կուսակցություն է փոխել և այդ կուսակցություններում զբաղեցրել է կարևոր պաշտոնները, ըստ նրա, պատասխանատու պաշտոններ զբաղեցնելը խոսում է Բալասանյանի պոտենցիալի մասին: Դիտարկմանը, թե վաղը կարող է Բալասանյանն այլ կուսակցություն փոխել, ասաց, որ քաղաքապետը կուսակցական պաշտոն չէ, այլ կարևոր է կարողանալ վարել քաղաքապետի պաշտոնը:

Բացի այդ նա հիշեցրեց, որ վերջերս Սամվել Բալասանյանը վարկային պայմանագիր է ստորագրել՝ Գյումրու 10 կարևոր փողոցների վերանորոգման համար, որն ապահովելու է 300 աշխատատեղ, լուսավորություն և այլն: Գյումրին ստանալու է 22 մլն դոլար վարկ, որից 7 մլն դոլարը դրամաշնորհ է, վարկ տրվել է 0.75 տոկոսադրույքով:

Իսկ թե ինչո՞ւ Հրազդանում «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» չի սատարել ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին, Խ. Հարությունյանը նշեց, որ Հրազդանում իրենց կուսակցությունը մասնաճյուղ չունի: