Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Երիտասարդ բասկետբոլիստները՝ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության մասին

Օրեր անց Հունաստանի Խալկիդա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամներն արդեն մրցավայրում են: Մեկնումից առաջ, ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում բասկետբոլիստները խոսեցին իրենց ակնկալիքների մասին:

Էդգար Բաբայան. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո մենք հետևում էինք, թե ինչպես են նրանց ընդունում, ոգևորում: Ցանկանում ենք զգալ հաղթանակի մթնոլորտը և լինել այդ ամենի մի մասնիկը: Մեր թիմը լավն է: Տղաները և՛ ֆիզիկապես և՛ տեխնիկապես լավ պատրաստված են: Մենք նախորդ խաղաշրջանից ենք դեռևս ծանոթ: Մեծ ակնկալիքներով ենք մեկնում Հունաստան: Մեր դիմաց առաջադրանք է դրված՝ ամենաքիչը մտնել լավագույն տասնյակ: Շատ լավ է, որ թիմը համալրվել է բարձրահասակ խաղացողով: Սթիվեն Էնոչը մեզ վարակում է լավ տրամադրությամբ և հետաքրքիր էներգիա է փոխանցում բոլորիս:

Ռաֆիկ Ուզունյան. Ես ակնկալում եմ, որ Եվրոպայի առաջնությունում մենք հրաշալի թիմային խաղ ցույց կտանք:  Մեկնելու ենք հաղթանակի հետևից: Կցանկանայի մեծահասակների հավաքականի հաջողությունը կրկնել:

Կիրիլ Հարությունյան. Հրաշալի թիմ է հավաքվել: Կարծում եմ՝ շատերին կարող ենք զարմացնել: Քչերն են ծանոթ մեր հավաքականին և չգիտեն, ինչ սպասել մեզանից: Կաշխատենք ուրախացնել բոլորին: Չգիտեմ՝ ինչը կարող է խանգարել մեզ: Աշխատում եմ այդպիսի բաների մասին չմտածել:

Ռիչարդ Էլոմյան. Ես միայն հաղթանակներ եմ սպաում մեր թիմից: Երկար ու արդյունավետ հավաք ենք անցկացրել: Երբ համեմատում եմ թիմը նախորդ տարվա հետ, անհամեմատ ավելի լավ ենք պատրաստվել: Կարծում եմ՝ խմբային փուլը անպայման կհաղթահարենք: Հավաքականի նորեկները շատ են ուժեղացրել թիմը: Տաղանդավոր և խելացի խաղացողներ են: Մեզ կարող է փորձի պակասը խանգարել: Ճիշտ է, թիմը մինչև 20 տարեկանների է, բայց հիմնականում երիտասարդներ են: Միայն ես եմ, որ 20 տարեկան եմ: Մեծահասակների հաղթանակից հետո շատ ոգևորված ենք: Նրանք մեզ շատ են օգնել՝ իրենց փորձով, խորհուրդներով: Մեր մրցակիցներից ծանոթ ենք Մակեդոնիային, Պորտուգալիային, Վրաստանին և Մոնտենեգրոյին:

Միհրան Ներսեսյան. Ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի եզրափակիչ հասնենք: Առաջ Աստված՝ ներկայանանք այնպես, ինչպես մեր մեծերի հավաքականը: Ես առաջին անգամ եմ համալրել Հայաստանի ընտրանին: Լավ հավաք ենք անցկացրել: Մարզիչների հետ աշխատելը շատ հեշտ է: Նրանք ճիշտ ուղղություն են մեզ ցույց տալիս: Հույս ունեմ, որ մեր խաղով հուսախաբ չենք անի նրանց:

Մեթյու Մադոյան. Մենք պետք է թիմային խաղ խաղանք, որպեսզի լավ արդյունքի հասնենք: Մեր մազրումները բավականին լավ են անցել: Ես եվրոպական բասկետբոլ առաջին անգամ եմ խաղալու: Այնտեղ կանոնները տարբեր են: Ամեն ինչ կանենք՝ լավագույնս հանդես գալու համար:

Արամ Արսլանյան. Մենք հաղթելու ենք մեկնում: Պետք է թիմային խաղ խաղանք: Մեծահասակների հավաքականի հաղթանակը մեզ ոգևորեց: Հասկացանք, որ մենք էլ ենք ունակ կրկնելու այդ հաջողությունը:

Գրիգոր Կուրդօղլյան. Շատ լավ է, որ մեր երկիրը խաղալու է Եվրոպայի առաջնությունում: Հզոր մրցակիցներ ենք ունենալու, բայց ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ: Մենք պետք է թիմային խաղ խաղանք և աշխատենք միասին: Կարծում եմ՝ լավ հնարավորություն ունենք հաղթահարել թիմային փուլը և շարունակել մրցելույթները: Ըստ իս՝ բավականին պատրաստվել ենք, որպեսզի ի վիճակի լինենք հաղթել այնտեղ: