Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան
Արխիվ

Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչների բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին, Գևորգ Կոստանյանին, Աղվան Հովսեփյանին, Վլադիմիր Գասպարյանին

Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչների բաց նամակը՝ ՀՀ նախագահին, Գևորգ Կոստանյանին, Աղվան Հովսեփյանին, Վլադիմիր Գասպարյանին:

«Հայաստանի Հանրապետության նախագահ,
պարոն Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ,
պարոն Գևորգ Կոստանյանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ,
պարոն Աղվան Հովսեփյանին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ,
պարոն Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոն Նախագահ, պարոն Գլխավոր դատախազ, ՔԿ ղեկավար, ոստիկանապետ`

Մեր համայնքի բնակչությունն իր խորը վրդովմունքն է արտահայտում ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի, Շիրակի մարզի քննչական վարչության և Շիրակի մարզի դատախազության ապօրինությունների կապակցությամբ, որի հետևանքով մեր համագյուղացի մի խումբ երիտասարդներ հայտնվել են կալանավայրում:

Մասնավորապես, Արթուր Գևորգի Խաչատրյանին, Սեյրան Հմայակի Մարտիրոսյանին, Կարեն Համլետի Մարտիրոսյանին, Էդիկ Ցոլակի Սարգսյանին, Հովհաննես Սեդրակի Մխիթարյանին և երկու աղջիկների մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբր թե նրանք, գործով չպարզված ևս 5 անձանց հետ, մեկ միասնական դիտավորությամբ, իրենց գործողություններով միմյանց լրացնելով իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Աշոտի Պետրոսյանի, նույն բաժնի ՔՀԲ պետի տեղակալ Հակոբ Գեղամի Աղաբեկյանի և նույն բաժնի ՀՈԲ տեսուչ Տիգրան Ռաֆիկի Դանիելյանի նկատմամբ գործադրել են առողջության համար վտանգավոր բռնություն, կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Բոլորը, այդ թվում նույն իրավապահ մարմինների աշխատակիցները գիտեն, որ դեպքի հանգամանքներն ուղղակի խեղաթյուրվել են ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի, Շիրակի մարզի քննչական վարչության և Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների կողմից, որպեսզի կոծկեն ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի հիշյալ աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունները:

Իսկ դեպքն իրականում տեղի է ունեցել հետևյալ կերպ.
2016թ. հունիսի 24-ին մեր տղաները Գյումրի քաղաքի ռեստորաններից մեկում նշել են իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը: Ժամը 22:30-ի սահմաններում երկու մեքենայով վերադառնալիս են եղել գյուղ: Ճանապարհին միգուցե մի քիչ աղմկել են: Այդ պատճառով նրանց քաղաքացիական ավտոմեքենայով հետապնդել և հայհոյանքներ տալով կանգնեցրել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Աշոտի Պետրոսյանը և նրա տեղակալ Հակոբ Գեղամի Աղաբեկյանը: Երբ տղաները կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները և իջել, իրենց մեքենայից իջել են Խաչատուր Պետրոսյանը և Հակոբ Աղաբեկյանը, որոնք եղել են քաղաքացիական հագուստով: Կարեն Համլետի Մարտիրոսյանը, որն ի դեպ հաշմանդամ է, վերջիններիս է մոտեցել, որպեսզի տեղեկանա, թե ովքեր են իրենց հայհոյողները և դրա պատճառը, սակայն այդ երկու անձինք՝ առանց ներկայանալու, որ ոստիկաններ են ու պատճառաբանություններ ներկայացնելու՝ վիրավորել ու հարվածել են Կարեն Մարտիրոսյանին: Տեսնելով, որ իրենց հաշմանդամ ընկերոջը ծեծում են, մյուս տղաները և աղջիկները ևս միջամտել են ու միջադեպը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում երկու կողմերն էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Որոշ ժամանակ անց մեքենայից իջել է ոստիկանության 3-րդ աշխատակիցը Տիգրան Դանիելյանը, մոտեցել են ճանապարհային ոստիկանները ու տղաները հասկանալով, որ իրենց հետ վիճաբանողները ոստիկաններ են՝ մի քանիսը դիմել են փախուստի, իսկ մի մասին բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ ոստիկանության նույն աշխատակիցները, արդեն իրենց գործընկերների հետ շարունակել են բռնություն գործադրել տղաների, իսկ հաջորդ օրը նաև բերման ենթարկված աղջիկների նկատմամբ:
Այս ամենից հետո սկզբնական շրջանում Շիրակի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով սկսեցին ակտիվորեն գործ սարքել մեր երիտասարդների վրա, ինչը վրեժխնդիր լինելու և ոստիկանների մեղմ ասած ոչ պատշաճ վարքագծի և բռնությունների փաստերը թաքցնելու փորձ է, սակայն փաստաբանների օգնությամբ կարողացանք որոշակի առումով իրավիճակը շտկել ու դեպքի մասնակիցների մի մասը ոստիկանների ապօրինությունների վերաբերյալ չվախեցավ ցուցմունքներ տալ ու հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել:

Ակնհայտ է, որ ուղղակի ապօրինի է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքները ու դա հաստատվում է ապացույցների ճնշող մեծամասնությամբ:

Փոխարենը ավելի շատ ու հավաստի ապացույցներ կան ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստերի վերաբերյալ, սակայն վիճաբանությունը սադրող ոստիկանության աշխատակիցներն այսօր ոչ միայն հանդես են գալիս տուժողի կարգավիճակում, այլև շարունակում են իրենց աշխատանքը:
Ընդ որում նրանք հենց այս գործով ակտիվորեն միջամտում են նախաքննության կատարմանը, ինչն անթույլատրելի է, իսկ մեր տղաները, որոնք ավելի շատ զոհի կարգավիճակում են, կալանավորված են:

Հարկ ենք համարում նշել, որ մեր տեղեկություններով բազմաթիվ են ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից նմանատիպ միջադեպեր սադրելու և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով գործեր սարքելու փաստերը: Հատկանշական է, որ համաձայն մեզ հասած տվյալների, նմանատիպ միջադեպերի կենտրոնում հաճախ հայտնվել են հենց Խաչատուր Աշոտի Պետրոսյանն և նրա տեղակալ Հակոբ Գեղամի Աղաբեկյանը:

Մենք հույս ունենք, որ Ձեր հետևողական հսկողության պայմաններում այս գործով արդարությունը կվերականգնվի, որն ապահովելու համար Ձեզ խնդրում ենք՝

1. Մինչև սույն քրեական գործի ավարտը՝ դադարեցնել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Աշոտի Պետրոսյանի, ՔՀԲ պետի տեղակալ Հակոբ Գեղամի Աղաբեկյանի և ՀՈԲ տեսուչ Տիգրան Ռաֆիկի Դանիելյանի լիազորությունները կամ առնվազն գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ անձինք, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության այլ աշխատակիցները հնարավորություն չունենան միջամտել գործի ընթացքի վրա՝ ականատեսների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, այլ ապացույցների բովանդակությունը ոստիկանների օգտին և ի վնաս մեղադրյալների ձևափոխելու կամ այլ եղանակով:

2. Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարել քննչական մարմինների կենտրոնական ապարատների կամ այլ մարզի քննիչներին, քանի որ վստահ ենք, որ Շիրակի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում են իրար հետ, ուստի այս մարզում որևէ քննչական ստորաբաժանում չի կարող այս գործով անաչառ քննություն կատարել:

3. Կողմերի հավասարությունն ապահովելու համար կամ արգելանքից ազատել այս գործով կալանքի տակ գտնվող Արթուր Գևորգի Խաչատրյանին, Սեյրան Հմայակի Մարտիրոսյանին, Կարեն Համլետի Մարտիրոսյանին և Էդիկ Ցոլակի Սարգսյանին կամ ապօրինի տուժող ճանաչված, իսկ իրականում առերևույթ հանցանք կատարած ոստիկաններին ևս մեղադրանք առաջադրել և նրանց նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Սրանք ամենևին էլ առաջ քաշվող պայմաններ չեն, քանի որ մենք միտված չենք պայմաններով խոսելու, այլ գործի արդար քննության ապահովմանն ուղղված միջոցներ են, հետևաբար կարծում ենք, որ դրանք Ձեր կողմից պատշաճ կարգով կքննարկվեն, իսկ արդյունքում գործի քննության ընթացքի արդարությունն ու անաչառությունը կասկածներ չի հարուցի:

Վստահեցնում ենք Ձեզ, որ Արթուր Խաչատրյանը, Սեյրան Մարտիրոսյանը, Կարեն Մարտիրոսյանը և Էդիկ Սարգսյանը շատ խելոք, օրինապահ, հայրենասեր և աշխատասեր երիտասարդներ են: Նրանք բոլորն էլ իրենց քրտինքով են ստեղծում իրենց ընտանիքի ապրուստի միջոցները:

Դիմելով Ձեզ՝ անգամ խնդրում ենք հանձնարարել նրանց նկատմամբ ընտրել կալանքի հետ չկապված խափանման միջոց և ողջ համայքով վստահեցնում, երաշխավորում ենք, որ այդ դեպքում նրանցից որևէ մեկը չի խախտի այդ խափանման միջոցի պայմանները:

Նախապես հայտնում ենք շնորհակալություն»: