Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Սովետը ծնավ ՀՀՇ, ՀՀՇ-ն ծնավ ՀՀԿ

Ինչու կառավարության մոտ որևէ կերպ չի ստացվում տնտեսելը, որովհետև սովոր չեն: Կառավարության ստորին օղակից վերին օղակները հագուկապից սկսած մինչև սնունդը և աշխատաոճը, տրանսպորտային միջոցները՝ բոլորովին չի հիշեցնում տնտեսում ասվածը:

Կառավարությունը երևի ենթադրում է, որ պետք է տնտեսել, սակայն այդ կարգն իրենց չի վերաբերում, անգամ կառավարության լույսի, գազի և խմելու ջրի ծախսերը պետք է համապատասխանի կառավարության դիրքին:

Այս տարի հոսանքի համար վճարվելու է 131 մլն դրամ կամ 273.000 դոլար, գազի համար՝ 70 մլն դրամ կամ 146.000 դոլար:

90-ականներին, երբ արդեն անկախ իշխանություններն սկսեցին ճոխ-ճոխ ծախսեր անել, գնել թանկարժեք մեքենաներ, ճոխ վերանորոգել աշխատասենյակները, գույք ձեռք բերել, ի պատասխան քննադատություններին՝ պատասխանում էին՝ հո էշով չենք գնալու աշխատանքի:

Խորհրդային շրջանի մտայնությունը տեղափոխվեց անկախության շրջան. սկսեցին գողանալ, թալանել, հարստանալ: Կիրթ, թե անկիրթ, եթե կարողացավ՝ հասավ քաղաքականություն, ապա օգտագործվեց յուրաքանչյուր լծակ հարստանալու համար, և զարմանալի չէ, որ համեստ հաշվարկներով երկրից անկախության շրջանում դուրս է եկել 10 մլրդ դոլար գումար՝ անօրինական ճանապարհով, իսկ օրինակա՞ն:

Հայրենի շատ օլիգարխներ, մեծահարուստ պաշտոնյաներ արտերկրում են բիզնես դնում՝ հեռու հայկական հարկային, մաքսային, հատկապես խնամիական խարդավանքներից՝ գլուխները հանգիստ, ականջները դինջ:

Եթե կառավարությունը նման ծախսեր է անում միայն տարրական կարիքների համար, ապա նույն խնդիրն է արտերկիր մեկնումների, հյուրերի նվերների առումով:

Կարճ ասած՝ կառավարության՝ տնտեսելու հայտարարությունը վերաբերում է ժողովրդին, միայն թե այս հայտարարությունը հիշեցնում է 90-ականների տնտեսումների հայտարարությանը, երբ ՀՀՇ-ն հայտարարում էր՝ ժողովուրդ, մի′ ապրեք ցոփ ու շվայտ կյանքով, իսկ ցոփ ու շվայտ կյանքով ապրում էր ՀՀՇ-ն՝ երկրի հաշվին: Այժմ էլ ՀՀԿ-ն է նույնը հայտարարում՝ աղքատ երկիր ենք, սակայն աղքատ երկրի տերերը բոլորովին էլ աղքատ չեն. անգամ զարմացնում են ամեն ինչ տեսած արտասահմանցիներին:

Մի խոսքով՝ Սովետից միայն թղթաբանությունն է փոխվել, իսկ կառավարության լեզվաճկունությունը հարյուրամյա պատմություն ունի, ժամանակին մեր կառավարությունից ավելի լավ էին խաբում, ներկայացնում ու հավատացնում. պարզապես Սովետի ծույլիկ աշակերտները Սովետի դասը վատ են սովորել: