Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Առողջական խնդիր ունեցող զինծառայողը շարունակում է մնալ զինծառայության մեջ. ՀՔԱՎ

2016 թ. հուլիսի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը՝ իր որդու՝ ՀՀ ՊՆ 58831 զորամասի զինծառայող Մելիք Գրիգորյանի իրավունքների պաշտպանության հարցով: Զինծառայող Մելիք Գրիգորյանը, առողջական մի շարք խնդիրների առկայությամբ և պատշաճ բժշկական զննության չենթարկվելով, ճանաչվել է պիտանի և 2015 թ. հուլիսի 26-ին զորակոչվել զինվորական ծառայության:

Զինծառայողը ծառայության սկզբից մինչ օրս չի կարողանում լիարժեք ընդգրկվել զինվորական ծառայության մեջ, քանի որ նրա առողջական վիճակը օրեցօր վատթարանում է: Նրա մոտ առկա է զուգահեռաբար մի քանի հիվանդություն՝ հաճախ ունենում է սրտի ծակոցներ, ոտքի շրջանում ցավեր, ճնշման տատանումներ և այդ պատճառով ընդունում է մի քանի տեսակի դեղամիջոցներ: Մասնավորապես՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ /ՀՀ ՊՆ 410 հրամանի 7 Գ /, գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ /11 Գ/, ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ /20 Գ/, սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ /26 Դ/, նեյրոցիրկուլյատոր ասթենիա (հիպերտենզիվ, հիպոտենզիվ, սրտային, այլ ձևեր կամ խառը ձևեր) /28 Բ/, ոտնաթաթի ձևափոխում 43 Գ: Բացի դրանից՝ ի թիվս ՀՀ ՊՆ 410 հրամանի նշված հոդվածների, որոնք սահմանում են սահմանափակումով ծառայություն, նրա զինվորական գրքույկում նշված է նաև հոդված 26-ի Գ կետը, որը սահմանում է, որ զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով, պատերազմական ժամանակ: Այսինքն՝ զինծառայողն անօրինական ձևով գտնվում է զինծառայության մեջ:

Ըստ զինծառայողի հոր խոսքերի՝ համապատասխան մարմինները որևէ իրական քայլեր չեն իրականացնում զինծառայողի առողջական խնդիրները լուծելու, իսկ անհնարինության դեպքում նրան զինվորական ծառայությունից ազատելու համար: Փոխարենը՝ պարբերաբար բուժկետից հոսպիտալ տեղափոխելով և ոչ համալիր բուժզննություն իրականացնելով՝ զինծառայողին կրկին ճանաչում են պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որը չի համապատասխանում զինծառայողի ներկա վիճակին:

Վերստին արձանագրում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը և նրա համապատասխան ստորաբաժանումները մի շարք զորակոչիկների դեպքում չեն պահպանում օրենսդրության պահանջները՝ ՀՀ Զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ ծառայության մեջ պահելով նրանց՝ առանց լուծելու առողջական խնդիրները: Ավելին՝ ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, հաշվի չառնել բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, երիտասարդների մոտ մի քանի լուրջ հիվանդությունների առկայության դեպքում հնարավոր զարգացումները: