Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Դաշնակցության կանացի դեմքը

Այսօր բազմամյա լռությունից հետո խոսել է դաշնակցական-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը:

Նախկին պատգամավորը բազմամյա լռությունը կոտրել է և բարբառել. «Ոչ մի բան չարժե, որ երկրիդ կայունությունը հարցականի տակ դնես»:

Կարող ենք նշել, որ երկրի անվտանգությունը և կայունությունը հարցականի տակ էր, երբ երկրում 70 տոկոսն աղքատ է, և արտագաղթն է երկրի լոգոն, երբ կոռուպցիայի մեջ թաղված իշխանական վերնախավն իր գործելաոճով հարվածում է անվտանգությանը, երբ երկրում կրթությունը, առողջապահությունը, իրավական համակարգը ճահճացել և ոչ թե անուղղակի, այլ ուղղղակի հարված է ազգային անվտանգությանը:

Այս տարիներին շատերը դժգոհ լինելով սոցիալական անարդարություններից, ողորմելի կենսակերպից՝ միշտ հիշում էին երկրի կայունության մասին, սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ովքեր էին մտածել և մտածում կայունություն պահպանելու համար և ուր գնացին կայունությանը միտված գումարները:

Հայաստանը կայունություն պահպանեց, որ երկիրը հարստահարողների բիզնեսները ծաղկեն, հանգիստ թալանեն երկրի բյուջեն, բանակի հաշվին վիլլաներ գնեն, արտերկրում բիզնեսներ ու առանձնատներ ձեռք բերեն, ի վերջո փողեր լվանան. այդ ամենի համար հայ ժողովուրդը սրտացավորեն կայունություն պահպանեց, է հետո՞:

Այս ամենից իր քաղցրեղենի բաժնեմասն ունի Դաշնակցությունը, քանի որ տարիներ շարունակ ունեցել են աշխատանքի և սոցիալական, կրթության, նաև էկոնոմիկայի նախարարների պորտֆելները: Ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվում է Դաշնակցության անդամների բիզնեսների մասին տեղեկությունները:

Այնպես որ, այս զգայուն օրերին հառնել մոխիրներից, որևէ մեկին հետաքրքիր չէ՝ հատկապես հիշեցնելով, որ Ալվարդ Պետորսյանը հին-հին ժամանակներում ընդդիմադիր է եղել: Կարող ենք հիշեցնել, որ Դաշնակցությունը միշտ էլ մի ոտքով իշխանական է եղել, մյուս ոտքով էլ իշխանության ձգտել, այնպես որ՝ Չե Գեվարայի կերպարը Դաշնակցության համար չէ:

Ընդդիմադիր-դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը Հայաստանի մասին ասում է. «Այսքան փխրուն, անկայուն, անհաջող հարևաններով շրջապատված երկիրը հարվածի տակ դնել չէր կարելի»:

Իհարկե լավ է, որ Ալվարդ Պետրոսյան կսիրե Հայաստան, սակայն նման մտածելակերպով ընդդիմադի՞ր:

Պարզվում է նաև, որ հայ ժողովուրդը դուրս է եկել Ալվարդ Պետրոսյանի գրպանից, և նա է միայն տեղյակ, որ ՊՊԾ գունդ ներխուժած հայերն «այս երկրի, այս ժողովրդի համբերության վրա են խաղում»:

Երկիրն ունի ղեկավարություն և իշխանություններ, և այս օրերի հետ կապված, եթե որևէ պաշտոնական արձագանք չկա, երկրի կայունության պահպանման համար վերին օղակների կոչեր, ուղերձներ չեն հնչում, նշանակում է՝ երկրի անհանգստության ռահվիրան հենց Ալվարդ Պետրոսյա՞նն է:

Newspress.am