Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

ՄԻՊ դիրքորոշումը և առաջարկները Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում ու առաջարկներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

1. Հուլիսի 17-ի իրադարձությունների հենց սկզբից մեր կողմից հնչեցին հանդուրժողականության, հավաքների խաղաղ բնույթը պահպանելուն և օրենքի խախտումներ, առավել ևս բռնության ցանկացած դրսևորում թույլ չտալուն ուղղված՝ թե՛ ոստիկանությանը, թե՛ հավաքների մասնակիցներին հասցեագրված կոչեր:

Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսևորում ենթակա է խիստ դատապարտման:

2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվեցին ահազանգեր քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ անհիմն բերման ենթարկելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելու և չվերադարձնելու մասին: Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվեցին տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ:

Եղան նաև լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներ, ինչն առանձնապես դատապարտելի է: Այսպիսի իրավիճակներում լրագրողները ենթակա են հատուկ պաշտպանության:

3. Մեր կողմից նշված բոլոր դեպքերն ամփոփվել են և դրանց կապակցությամբ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաև կատարված քննության արդյունքում մեղավոր պաշտոնատար աձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու առաջարկներով արդեն իսկ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն: Բոլոր այն դեպքերով, որոնք պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ, քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մեր կողմից ի գիտություն է ընդունվել այն, որ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ նշված հաղորդումները ստուգվում են նաև Ոստիկանության կողմից:

4. Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծված իրավիճակում պետական իրավասու մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, գործադրեն բոլոր ջանքերը նկարագրված դեպքերից յուրաքանչյուրով պատշաճ քննություն իրականացնելու և խախտում թույլ տված յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվությունն ապահովելու համար՝ օրենքի ողջ խստությամբ:

Պետք է կասեցնել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, առավել ևս քաղաքացուն խոշտանգման ենթարկելու մեջ կասկածվող կամ մեղադրվող ոստիկանների ծառայությունը՝ մինչև կոնկրետ գործերով վարույթների ավարտը:

Բոլոր նմանատիպ գործերի քննությանը պետք է ակտիվորեն ներգրավել ենթադրյալ տուժողներին և ապահովել սովորականից բարձր աստիճանի հրապարակայնություն՝ անգամ նախաքննության գաղտնիության օրենսդրական պահանջի առկայության պայմաններում:

Այնուհետև, յուրաքանչյուր պետական իրավասու մարմին պետք է հանրությանը հրապարակային հաշվետվություն ներկայացնի իր կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցների մասին: Ընդ որում, այդ հրապարակումները պետք է կրեն պարբերական և համակարգված բնույթ:

Այսպիսի մոտեցումը կունենա կարևոր նշանակություն՝ հետագայում նման որևէ երևույթ կանխարգելելու և իրավապահ մարմինների գործունեության հանդեպ վստահություն ապահովելու տեսանկյունից: Այդ կերպ նաև կապահովվի քաղաքացու նկատմամբ բռնության կամ նրա իրավունքի իրականացմանը անհիմն միջամտության արգելքների գործնական երաշխավորումը:

Նշված բոլոր վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով վերապահված իրավասության սահմաններում դրսևորվելու է խիստ հետևողականություն:

5. Հավաքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն հավաքի խաղաղ բնույթը: Անհրաժեշտ է բացառել օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ ագրեսիայի կամ վիրավորանքի ցանկացած դրսևորում:

Մտահոգիչ է այն, որ հուլիսի 23-ից սկսած զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից տարածվեցին տեսանյութեր և հետագայում հրապարակումներ, որոնցում առկա են բռնության կոչեր: Մասնավորապես, դրանցում հնչում են բենզինի շշերով, քարերով իրենց ճանապարհը փակողի գլխին հարվածելու, փողոց դուրս գալու և վառելու ու բռնություն ենթադրող այլ կոչեր: Համաձայն հրապարակային տվյալների՝ վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվեցին նաև մեքենաներ հրդեհելու, փոխհրաձգության դեպքեր:

Անթույլատրելի են սոցիալական ցանցերում հնչող՝ ատելության խոսքի խրախուսումն ու զինված դիմադրություն ցույց տալու կամ բռնության ցանկացած ձևի կիրառությանն ուղղված սպառնալիքներն ու կոչերը: Սոցիալական ցանցերում առկա են նաև հրապարակումներ, որոնք արվում են առանց հաշվի առնելու գործող իրավական կարգավորումները և խրախուսում են բռնություն:

Հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ նման բնույթի հրապարակումներ, ինչպես նաև չստուգված և ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները հաշվի չառնող տեղեկություններ տարածելուց: Դրանք վտանգում են ողջ գործընթացի խաղաղ հանգուցալուծումը:

6. Կարծիքներ են տարածվել նաև այն մասին, թե Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին սննունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այդ թվում՝ որպես Խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի լիազորությունները տարածվում են բացառապես այն անձանց պահման պայմանների վրա, ովքեր պետության կողմից իրենց կամքին հակառակ ազատությունից զրկվել են ենթադրյալ հանցանք կատարելու համար, այսինքն՝ գտնվում են անազատության մեջ (ձերբակալվածների պահման վայր, քրեակատարողական հիմնարկ և այլն) և այդ վայրից իրենց կամքով ազատ հեռանալու կամ, այլ կերպ ասած, ապամեկուսանալու հնարավորություն չունեն: Այսինքն՝ այս դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որևէ միջամտություն կդիտվի՝ որպես օրենքով նախատեսված լիազորությունների սահմանների անցում: Չկա նաև միջազգային որևէ չափանիշ, որը կարող է հակառակը ենթադրել:

7. Պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է վնաս կրած քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրել համապատասխան իրավական խորհրդատվություն:

8. Կրկին անհրաժեշտ ենք համարում նշել, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որոնք ուղղված են բռնության ցանկացած դեպքից խուսափելուն: Ողջունելի ենք համարում ձեռնարկվող բոլոր այն միջոցները, հասարակական և քաղաքական գործիչների այն ելույթներն ու կոչերը, որոնք ուղղված են ատելության խոսքի բացառմանը և ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:

9. Առաջիկայում ևս, Մարդու իրավունքների պաշտպանը օրենքով նախատեսված իր իրավական կարգավիճակի սահմաններում, գործադրելու է իր լիազորությունները՝ ուղղված մարդու իրավունքների լիարժեք ապահովմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը: