Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Դավիթ Սանասարյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ-հայտարարություն է տարածվել

«Դավիթ Սանասարյան» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է պահանջ-հայտարարություն, որում նշվում է.

Երևանում քաղաքական ընդդիմադիր ուժերից մեկի`«Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը`վերջնագիր ներկայացնելով Հանրապետության նախագահին`ազատել իրենց առաջնորդին, ում անօրինականորեն բանտարկել էին մի քանի շաբաթ առաջ և Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին, նաև ներկայացնել սեփական հրաժարականը:

Հաջորդ օրը ստեղծվեց «Հակաճգնաժամային խորհուրդ», հանդիսանալով որպես միջնորդ երկու կողմերի միջև`որի հիմնական նպատակը խաղաղ ցույցեր կազմակերպելն էր՝ խուսափելով բախումներից և արյունահեղությունից: Ամենօրյա խաղաղ ցույցերն ընթանում էին ոստիկանների կողմից հարյուրավոր մարդկանց մասսայական ձերբակալություններով, ծեծերով ու խաղաղ մարդկանց առևանգելով:

Վերոհիշյալ խորհրդի անդամ էր նաև Դավիթ Սանասարյանը, ում հուլիսի 30-ի լուսադեմին առևանգեցին քաղաքացիական հագուստով 4 անձիք: Նրան առևանգել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ անգիտակից և ուշագնաց վիճակում գետնին քարշ տալով:

Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տարել հորը, ով արմունկի ոսկրի վնասվածք էր ստացել ոստիկանների բիրտ ու անմարդկային գործողությունների ընթացքում: Արդեն հիվանդանոցում քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Դավիթ Սանասարյանին, ներկայացել որպես ոստիկան՝ փորձելով Սանասարյանին բերման ենթարկել: Վերջինս ասել է, որ իր հայրը վնասվածքով հիվանդանոցում է, և ինքը հիմա չի կարող բաժին գնալ, խնդրել է վաղը ծանուցագիր ուղարկել, որից հետո ինքը պատրաստ կլինի ներկայանալ:

Քաղաքացիական հագուստով անձինք, սակայն սկսել են քարշ տալ Սանասարյանին, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ուշագնաց է եղել, բայց նրան շարունակել են քաշել միջանցքով:
Սանասարյանի ծնողները և բժիշկները կարողացել են պահել նրան, սակայն որպես ոստիկան ներկայացած մարդիկ չեն հեռացել հիվանդանոցից, անգամ այն բանից հետո, երբ բժիշկները, տեսնելով Դավիթի ուշագնաց վիճակը, սկսել են միջամտել, որպեսզի նրան տեղափոխեն վերակենդանացման բաժանմունք:

Զարմանալիորեն, Դավիթին պատգարակով տանելիս`բժիշկների հետ միասին վերակենդանացման բաժին են գնում նաև այդ քաղաքացիական հագուստով մարդիկ: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ նրան ոչ թե տարել են վերակենդանացման բաժին, այլ ԱԱԾ (Ազգային անվտանգության ծառայություն)`կալանավորելու զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, որը սուտ է և կեղծ, քանի որ խմբի անդամները միայն խաղաղ ցույցերի և բանակցությունների կոչեր էին հնչեցնում ամբողջ շաբաթվա ընթացքում:

Ըստ հոդվածի, Դավիթին առաջադրվում է պատիժ`ազատազրկում, տույժեր, տուգանքներ: Ներկայացված հոդվածը ծիծաղելի է և շինծու, որով փորձում են հասարակական ակտիվ գործչին լիովին մեկուսացնել հասարակությունից և չեզոքացնել նրա ակտիվ գործունեությունը:
Արդեն երկրորդ օրն է արգելում են Դավիթին սնունդ, հագուստ ու գիրք փոխանցել: Երեկ նա եղել է դատաբժշկականում, արձանագրվել են մարմնական վնասվածներ և քերծվածքներ, ինչը խոսում է այն մասին, որ Դավիթին ներսում ենթարկում են ֆիզիկական խոշտանգումների ու հալածանքների:

Դավիթն ունի ավելի քան 10-ամյա քաղաքական և հասարական ակտիվ գործունեության փորձառություն, և երբևէ բռնի գործողությունների կողմնակից չի եղել և նման կոչեր ու հայտարարություններ երբևէ չի հնչեցրել: 2013թ.-ից նա Երևանի ավագանու անդամ է, 2007.թ.–ից «Ժառանգություն» կուսակցության անդամ է, ներկայումս` որպես կուսակցության մամլո խոսնակ, 2008-2010թթ, եղել է կուսակցության երիստասարդ թևի նախագահ, հանդիսանում է կուսակցության ներկայացուցիչը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության Քաղաքական Ասամբլեայում, 2007-2012թթ. Ազգային ժողովում` որպես Քաղաքական և իրավական հարցերով խորհրդատու, ակտիվ քաղաքական և հասարակական գործիչ է՝ 30–ից ավելի մարդու իրավունքների, սոցիալական, հանրային և քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպիչ, մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր տնօրեն և ծրագրերի կոորդինատոր: «Դավիթ Սանասարյան» Քաղաքացիական նախաձեռնությունն այս ձերբակալությունը համարում է խիստ անօրինական և պահանջում է շուտափույթ ազատ արձակել Դավիթին:

«Դավիթ Սանասարյան» Քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այս պահին դիմում է տարբեր միջազգային և դիվանագիտական կազմակերպությունների, նաև միջազգային լրատվական միջոցների` Դավիթին ազատ արձակելու պահանջին միանալու և աջակցելու խնդրանքով:
Տեղեկացնում ենք, որ արդեն մի քանի միջազգային կազմակերպություններ հանդես են եկել այսպիսի պահանջով:

Մենք արդեն ունենք մոտ 2000 ստորագրություն, ինչը մեզ տալիս է անհրաժեշտ լեգիտիմությունը սկսելու բողոքի գործընթաց այս անօրինականության դեմ: Նախաձեռնությունը թակելու է բոլոր հնարավոր և անհնար դռները, որպեսզի ազատ արձակի Դավիթ Սանասարյանին:

Նախաձեռնության անդամները խնդրում են բոլոր նրանց, ովքեր համաձայն են Դավիթին ազատ արձակելու պահանջի հետ, ստորագրել այս պահանջ հայտարարությունը`տեղադրված Նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում`