Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին

Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ հղած պատգամում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ հայ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ ներքին հակասություններ և բռնություններ առաջացնող տարատեսակ երևույթներից: «Մենք խորը ընդվզումով և ցավով հետևեցինք Երևանում կատարված տխուր իրադարձություններին: Նկատի ունենալով, որ այդ դեպքերից հետո սա մեր առաջին պատգամն է՝ ուղղված մեր ժողովրդին, ինչպես նաև նկատի ունենալով, որ մեր ժողովրդի զավակները հետևում են մեր խոսքին՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի շարք մտահոգություններով: Ամենից առաջ ցանկանում եմ կարևորությամբ շեշտել, որ Հայաստանին, Արցախին և ընդհանրապես հայությանը հուզող հարցերի և մարտահրավերների նկատմամբ Սփյուռքը չի կարող սոսկ լսողի և դիտողի կրավորական վիճակի մեջ լինել: Սփյուռքը ասելիք և անելիք ունի»,- ասված է հայ ժողովրդին ուղղված՝ Արամ Ա-ի պատգամում:

Նա հավելել է, որ անկախության 25-ամյակի շեմին Հայաստանի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ, ուստի հարկավոր է լինել արթուն, խոհեմ և հեռատես: Արամ Ա-ն կոչ է անում զգույշ լինել թշվառություններն ու տագնապները վատագույն կերպով երկարացնելու մակերեսային, խաբուսիկ և վտանգալից մոտեցումներից: «Մեր ժողովրդի միասնականությունը, որն առանցքն է ու հիմքը Հայաստանի, Արցախի և հայության հզորության, սկսելու է կամաց-կամաց տկարանալ, երբ տեսակ-տեսակ տագնապներով շանթահարվի մեր ժողովուրդը: Նման տագնապները կարող են մեր ժողովրդին և Հայաստանն առաջնորդել անկ անխատեսելի և անհաղթահարելի տագնապների: Եկել է զգաստության պահը, եկել է ինքնաքննության պահը՝ ինքնաքննական անկեղծ մոտեցմամբ: Եկել է գործնական քայլերի դիմելու ժամանակը, քանի որ վաղը կարող է ուշ լինել»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը՝ ընդգծելով, որ տնտեսական տագնապը կյանքի մեջ դառնում է աղբյուր տարատեսակ չարիքների: Հայաստանը պետություն է իր Սահմանադրությամբ, օրենքներով և կարգ ու կանոնով, և անթույլատրելի է ժողովրդի ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախի վերաբերյալ երկդիմի ու լղոզված մոտեցումներ ունենալ, որոնք կարող են վերջին հա շվով խախտել Արցախի՝ արյունով կերտված անկախությունը:

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ, որ մեր հայրենի իշխանությունը իր շուրջը նայի: Կովկասում, Միջին Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են կատարվում, շահերի վերադասավորում է կատարվում, որոնք կարող են նպաստավոր չլինել Հայաստանի և Արցախի համար: Հետևաբար, պետք է միշտ արթուն լինել: Այո, մեր ժողովուրդը վերքեր ու ցավեր ունի, պետք է դրանց ախտահանումը ճիշտ և շուտ կատարվի: Պետք է հեռու մնանք միայն ախտանշանները սրբագրելու խաբուսիկ մոտեցումից, հարկավոր է մեր ցավերին դարման որոնել միաս նաբար: Հետևաբար, մեր սիրելի ժողովրդի բոլոր զավակներին կոչ եմ անում հեռու մնալ ներքին փտածություն, հակասություն, բռնություն, հեղհեղացում առաջացնող տարատեսակ երևույթներից: Անընդունելի է, որ Երևանի փողոցների, ճանապարհների վրա արյուն թափվի: Հայի արյուն կարող է թափվել միայն Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության սրբազան ճանապարհին: Հեռու է պետք մնալ իշխանություն-ժողովուրդ, Հայաստան-սփյուռք բաժանարար մտածելակերպից ու գործելակերպից: Մենք մեկ ազգ ենք, մենք ամբողջություն ենք: Հայաստան ու հայություն՝ սա է կարևոր: Սա պետք է դառնա մեր կյանքի գաղափարը, մեր ամենօրյա պայքարով այս գիտակցությամբ միայն կարող ենք ապահովել մեր ազգի միասնությունը և հզորացնել Հայաստանը իր Ղարաբաղով»: