Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ՄԻՊ-ը՝ Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին

Մ. Մազմանյանի կնոջ՝ Ք. Արամյանի օգոստոսի 5-ի դիմումի հիման վրա նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Քննարկման շրջանակներում, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Մհեր Մազմանյանին:

Կատարված ուսումնասիրությունների և Մ. Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետևյալ աշխատանքները.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում իրականացնող մարմնին են ներկայացվել անձին արգելանքի վերցնելու հետևանքով առանց գոյատևման միջոցների մնացած անչափահասների խնամքի իրավունքի իրացման, ինչպես նաև Մ. Մազմանյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքի հետ կապված հարցերը և օրենքի համաձայն՝ պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:

2. Երևանի քաղաքապետարան է ներկայացվել Մ. Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը՝ առաջարկելով քննարկել այն: Կարևորվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնում Մ. Մազմանյանի ընտանիքը հաշվառելու, ինչպես նաև անապահով ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության ծրագրերում և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հարցերը:

3. ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել պարզաբանումներ տրամադրելու պահանջ Մ. Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված հարցի կապակցությամբ:

4. Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ աշխատանքներ են սկվել նաև միջազգային կազմակերպությունների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները նախնական ուսումնասիրություններ կատարելու համար այցելել են Մ. Մազմանյանի ընտանիքին:

Այցելության ընթացքում նրանց կողմից գնահատվել են Մ. Մազմանյանի ընտանիքի առաջնահերթ կարիքները և անհապաղ լուծում պահանջող սոցիալական խնդիրները:

Արդյունքում արդեն իսկ նախատեսվել է՝ կազմակերպել Երևանում Մ. Մազմանյանի երեխաների ուսումը, նրանց ապահովել գրենական պիտույքներով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով, երեխաներին տրամադրել հոգեբանական աջակցություն, ինչպես նաև աջակցել Ք. Արամյանին և նրա չափահաս զավակին աշխատանքով ապահովելու հարցում: Բացի այդ, առաջարկվել է նաև կազմակերպել երեխաների հանգիստը մանկական ճամբարում (այս հարցը ներկայում գտնվում է քննարկման փուլում):

Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում բողոքի քննարկման ընթացքում ձեռք բերված այն տեղեկությունները կամ ձեռնարկված այն քայլերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների:

Մենք կարևորում ենք ինչպես ՀՀ իրավասու պետական մարմինների, այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը, որն ուղղված է քաղաքացու բարձրացրած հարցերի լուծմանը նպաստելուն:

Այսուհետ ևս, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր կարգավիճակի ողջ ծավալով գործադրվելու են բոլոր ջանքերը բողոքներում բարձրացված հարցերի հնարավորինս արագ և ամբողջական լուծման ուղղությամբ:

Մ. Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: