Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Միայն կողոպուտ, Շուրա

2009 թվականին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են մոտ 2 միլիարդ դոլար, իսկ վերջին տարիներին պահուստները նվազել են՝ հասնելով 1.5 մլրդ դոլարի:

Հիշեցնենք, որ նույն` 2009 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 2.4 միլիարդ դոլար, իսկ այս տարի այն կազմել է 4.4 միլիարդ դոլար:

Այսպիսի ցուցանիշներ ունեցող տնտեսությունը կամ չի զարգանում, կամ էլ տնտեսության զարգացման աչքակապությամբ է զբաղված:

Երկրի կառավարությունն օգտագործելով պահուստային ռեսուրսները` ավելացրել է երկրի պարտքային բեռը, որն էլ նշանակում է, որ տնտեսության մեջ ներդրումների, արտաքին շուկաների առումով երկրի կառավարությունը ոչինչ չի արել վերջին տարիներին, միայն ծախսել է: Տնտեսագետ պետք չի լինել հասկանալու համար, որ եթե մարդը կամ պետությունը չի աշխատում և միայն ծախսում է, ապա վաղ թե ուշ ռեսուրսներն ավարտվելու են, և եթե մարդու պարագայում դա կարող է վերջանալ, օրինակ, ինքնասպանությամբ կամ երկրից փախուստով, որն, իհարկե, ժամանակ առ ժամանակ հանդիպում է հասարակության մեջ, ապա պետության առումով բախվում ենք ազգային անվտանգության խնդիրների:

Լավ, իսկ ինչո՞ւ վատ կառավարիչներին չենք փոխարինում բանիմաց կառավարիչներով:

Հարցը շատ հայկական է՝ հասկանալու համար. գուցե հայերը միայն կարող են հասկանալ:

Ամեն ինչ սկսվում է ընտրություններից, երբ ընտանեկան-բարեկամական-տոհմական-փողային ընտրությունների ալիքի վրա կառավարման օղակների մոտ են հայտնվում մարդիկ, որոնց համար կամ պետությունը, կամ հարևանի տունը նույն հասկացությունն են՝ պետք է ուղղակի թալանել, իսկ դրա համար կան վարչական ռեսուրսներ, որոնք և կիրառվում են:

Տնտեսությունը չի զարգանա, քանի որ այն մոնոպոլիզացված է, ներմուծումը միայն արտոնյալների համար է, քանի որ ոչ արտոնյալները պարզապես չեն կարողանում ներմուծում կատարել՝ բախվելով մաքսային չինովնիկների քմահաճույքներին, արտահանումը ևս յուրաքանչյուրը չի կարող կազմակերպել, կան կազմակերպչականից, մինչև այլ երկրներում իրացման կետեր հասցնելու խնդիրներ, իսկ արտահանումը ևս արտոնյալների գործն է:

Մի խոսքով՝ այս պարագայում իշխանական լծակները տնօրինում են բավական ռեսուրսների՝ և′ պետական, և′ անձնական, և որևէ մեկին չի հետաքրքում երկրի տնտեսության վիճակը. սեփական տնտեսությունը զարգանում է, և թքած, թե պահուստները պակասել են, արտաքին պարտքը՝ ավելացել: Կգա ժամանակ, և ժամանակի իշխանությունները պատասխանատու կլինեն ներկա սխալների համար. միայն ուշ չլինի:

Երկիրը վերածել են մեծ կերակրատաշտի, որի մոտ բազմել են բարեկամները, գործընկերները, ընկերությունը, բիզնես-գործընկերները: Եվ ջհանդամը, թե կրթությունը տարրական չէ, գիտելիքները խորովածից այն կողմ չեն, հաշվում են մատներով, իսկ տեսնում են միայն սեփական քիթը:Նման կարգի մարդիկ այսօր ղեկավարում են Հայաստանի ռեսուրսները, և զարմանալի չէ, որ արտաքին պարտքն ավելացել է, իսկ պահուստները նվազել՝ փոխարենը իշխանավորները արտերկրում բիզնեսներ, վիլլաներ, առանձնատներ, ասում են՝ անգամ կղզիներ են գնել:

Այդ ամենը Հայաստանի Հանրապետության հաշվին…

Newspress.am