Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու տարբերակ է նախատեսված

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աչք է ծակում այն, որ ՀՀ-ում իրականացված, իսկ ԼՂՀ-ում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների էությունը կառավարման համակարգի ձևափոխման տրամագծորեն հակադիր նպատակներ է հետապնդում: ՀՀ-ի պարագայում նախատեսված է որոշումների ընդունման համար անհատական պատասխանատվության լղոզման խորհրդարանական կառավարման ձևը, մինչդեռ ԼՂՀ-ում առաջարկվում է անցում մաքուր նախագահական կառավարման տարբերակին, այսինքն՝գործադիր իշխանության առավելագույն կենտրոնացում մեկ ձեռքում:

Բացի այդ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, լինելու են անցումային դրույթներ, որոնք նախատեսում են ներկայումս գործող նախագահի պաշտոնավարման երկարաձգում մինչև 2020 թվականը: Հատկապես հակամարտության կարգավորման համատեքստում ընթացող ապակառուցողական գործընթացների ծավալման համատեքստում պաշտոնական Երևանի մասով պատասխանատվությունը լղոզելու, իսկ Ստեփանակերտում՝ իշխանությունը մեկ ձեռքում կենտրոնացնելու միտումը մտահոգության տեղիք է տալիս:

Այն տպավորությունն է ստեղծվում, որ այստեղ որոշել են ձեռքները լվանալ ու մի կողմ քաշվել, իսկ այնտեղ պայմաններ են ստեղծվում, որպեսզի բարձրագույն պաշտոնյայի որոշմամբ ու մեկ ստորագրությամբ հնարավոր լինի ցանկացած հարց լուծել:Սրանք, անշուշտ, ընդհանուր մտահոգություններ են, որոնց իրավացիությունը հնարավոր կլինի հաստատել կամ ժխտել սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակին ծանոթանալուց հետո միայն:

Ամեն դեպքում, եթե ճիշտ է, որ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու տարբերակ է նախատեսված, ապա մտահոգություններն ավելի առարկայական են դառնում, քանի որ առաջ է գալիս նրա կողմից ևս մի քանի տարով իշխանությունը պահելու, անգամ յուրացնելու նպատակով գործող սահմանադրությունը փոխելու հիմնավոր կասկած: Անկեղծ ասած, հայկական քաղաքական միջավայրում հանուն ժողովրդավարության արվող փոփոխությունները վստահություն չեն ներշնչում՝ այդ պատրվակով գործող վարչակազմերը սովորաբար սեփական նեղ խնդիրներն են ձգտում լուծել:

Արցախում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը կարդարացվի, եթե հընթացս հենց պարոն Բակո Սահակյանի կողմից որոշ լրացուցիչ օրենսդրական նախաձեռնություններ իրականացվեն: Եթե ԼՂՀ գործող նախագահը հանրապետության սահմանները հստակորեն նկարագրող և ամրագրող օրենքի նախագիծ ներկայացնի խորհրդարան, որի համաձայն աներկբա կերպով երկրի անքակտելի մաս կհռչակվի այն ամբողջ տարածքը, որն այժմ ընդամենը վերահսկվում է ԼՂՀ իշխանությունների կողմից, գումարած արցախյան առաջին պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրաված ԼՂՀ բոլոր տարածքները, ապա կարող ենք համարել, որ նա պատրաստ է լինել ԼՂՀ տարածքային ամբողջականության իրական երաշխավոր: Նրա երկրորդ պարտադիր օրենսդրական նախաձեռնությունը պետք է լինի ԼՂՀ քաղաքացիության մասին լիարժեք օրենքը, որի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի խոսել այն մասին, որ ԼՂՀ-ն իրապես պետություն է: Այս քայլերը պետք է կատարվեն նախքան սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը և միայն դրանց իրականացումն անհրաժեշտ նախադրյալները կստեղծի պարոն Սահակյանի ճշմարիտ մղումները գնահատելու, դրանց վստահելու համար»: