Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Կարո Եղնուկյանի նամակը ԱԱԾ մեկուսարանից

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Կարո Եղնուկյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես հուլիսի 19-ից ձերբակալվել եմ և գտնվում եմ ԱԱԾ-ի մեկուսարանում:

Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները այցելեցին իմ բնակարան՝ առանց որևէ որոշման և պատվիրում էին ինձ իրենց հետ գնալ ոստիկանություն, որպեսզի օգնեմ ԱԱԾ-ին: Տեղյակ չլինելով, թե ինչի շուրջ պետք է ծավալվի զրույցը, ես հրաժարվեցի դուռը բացել՝ պատճառաբանելով, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ԱԱԾ-ին օգտակար լինել: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան:

Հուլիսի 18-ին ինձ և երկու մեծ աղջիկներիս Խորենացի փողոցից՝ հանրահավաքի վայրից բերման ենթարկեցին ոստիկանություն և ապօրինի կերպով պահեցին 5 ժամից ավել և միայն փաստաբանի միջամտությամբ ազատ արձակվեցինք:

Հունսիս 19-ին գնացել եմ Civilnet, հարցազրույց եմ տվել և վերադարձել եմ տուն: Այդ օրը չեմ գտնվել հրապարակում:Ժամը 2000-ին ԱԱԾ-ի աշխատակիցները եկան իմ բնակարան և մոտ 6 ժամ խուզարկություններ կատարեցին իմ և զոքանչիս բնակարաններում, ավտոտնակում և իմ երկու մեքենաներում, որից հետո ինձ ձերբակալեցին:

22.07.2016թ. «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար:

Ըստ մեղադրանքի ինձ են մեղսագրվել հետևյալ գործողությունները.

1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը հրապարակել եմ և դրանով խափանել գրոհը տղաների վրա:

2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության Հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար:

3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, և այս անելով ես վարկաբեկել եմ իրավապահ մարմիններին:

4. Որ ես ձգտել եմ «Սասնա ծռերի» համար դրսից ապահովել ռադիո կապ:

Մեղադրանքը ամբողջովին անհեթեթ է և արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի դրանք քրեորեն պատժելի չեն: Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում:

Սա առաջին դեպքը չէ, որ ես իմ քաղաքական հայացքների համար հետապնդվել եմ: Ես ցուցաբերել եմ քաղաքական և քաղաքացիական ակտիվություն սկսած Մաշտոցի պուրակից մինչև այս վերջին դեպքերը: Այս մեղադրանքները կարդալիս, դուք ինքներդ կարոք եք տեսնել և համոզվել, թե ինչքան շինծու են դրանք: Այս քրեական գործը ունի մեկ նպատակ’ ինձ մեկուսացնել պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի և ճնշվի շարժումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը խնդրում եմ ամեն հարմար առիթի դեպքում Ձեր ձայնը բարձրացնել այս ակնհայտ անօրինականության համար, խնդրում եմ, որպես բողոքի նշան փոքրիկ նամակ ուղարկել Ֆեյսբուքյան իմ էջին՝ սատարելով ինձ»,- գրել է Կարո Եղնուկյանը։