Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները. նախարար

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 19-ին հանդիպել է հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը գոհունակություն է հայտնել, որ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվում է հենց նախնական և միջին մասնագիտական ոլորտի հիմնահարցերից, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթական համակարգն ամբողջության մեջ է դիտարկվում: «Մեր երկրի համար շատ կարևոր ուղղվածություն է միջին մասնագիտական կրթությունը. եթե երկիրը չի հենվում այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով ձևավորված շերտի վրա, ապա այդ երկիրը բավականին թույլ է: Իհարկե, խորհրդային տարիներից հետո ոլորտը մեծ անկում էր ապրել, սակայն վերջին տարիներին բավականին մեծ թվով հիմնահարցեր են լուծվել՝ կառավարման ավելի ճկուն մեխանիզմ է մշակված: Ձևավորվել են կառավարման խորհուրդներ, որում ընդգրկված են, բացի մանկավարժական և ուսանողական համակազմից, նաև սոցիալական գործընկերներները, մասնավորապես գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ոլորտի մի շարք հիմնախնդիրներին:

«Մեր հասարակության մեջ չկա այն գիտակցումը, որ կրթությ ունն իր յուրաքանչյուր աստիճանի վրա պետք է ունենա ելք դեպի կյանք և վերադարձ: Կա այն գիտակցումը, որ կրթությունը պետք լինի անընդհատ և արագացված՝ դպրոցից մինչև ասպիրանտուրա: Ուսանողը դեռևս չի գիտակցում, որ կրթական մի աստիճանն ավարտելուց հետո պետք է դեռ աշխատի, ստանա կրթական արդյունքի անդրադարձն աշխատաշուկայում, նոր ընտրի իր հետագա ճանապարհը: Եթե, օրինակ, միջին մասնագիտական կրթական հաստատությունը ծառայի միայն մյուս փուլի՝ բակալավրի համար ուսանողների մատակարարմանը, այն իր հիմնական առաքելությունը չի կատարի, քանի որ սա այն կարևոր օղակն է, որ ը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա:

Ոլորտի մյուս խնդիրը՝ մասնագիտությունների և չափորոշիչների կապն է կյանքի հետ. եթե մասնագիտությունը չի արձագանքում կյանքի դժվարություններին, ընտրված չափորոշիչները չեն հաղթահարում մարտահրավերները, ապա ոլորտը կանգնում է լուրջ խնդիրների առջև: Հետևաբար, կարևոր է այսօրվա աշխատաշուկային համարժեք քայլելը:

Իհարկե, նախ աշխատաշուկան պետք է իր պահանջները ամփոփի, որ կրթական հաստատությունն այդ պատվերը կարողանա ընդունել: Մյուս խնդիրը. մեր երկրի սոցիալական վիճակը ստիպում է, որ կրթությունն իր վրա վերցնի նաև սոցիալական պատվեր:

Հատկապես մարզում առկա կրթական հաստատությունը կատարում է նաև սոցիալական մեծ առաքելություն: Հետևաբար, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները»,- ավելացրել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով նաև չափորոշիչների և մասնագիտությունների վերանայման հնարավորությունը, հատկապես բժշկական և գյուղատնտեսական ուղղվածություններով:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ բուհերի կազմում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրի նպատակը չպետք է լինի միայն բուհերի համար ուսանողներ ապահովելը. պարտադիր չէ, որ բոլորը ստանան բակալավրի կրթական աստիճան:

Նախարարն անդրադարձել է նաև բժշկական մասնագիտությունների խնդրին՝ ընդգծելով, որ պետք է հստակեցվեն և խստացվեն դաշտը կարգավորող լիցենզիայի պայմանները: Նախարարը խոսել է նաև տնօրենների հավաստագրման և ընտրության կարգի պարզեցման հնարավորության մասին: Անդրադառնալով միջազգային գործընկերների աջակցությամբ վերազինված ուսհաստատություններին՝ պարոն Մկրտչյանը նշել է, որ դրանք պետք է շոգեքարշի դեր կատարեն մյուսների համար, ծառայեն ուսումնական և վերապատրաստման բազա և համակարգը տանեն իրենց հետևից:

Ելույթից հետո տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են անվճար տեղերի համար ընդունելության քննությունների վերանայմանը, ռոտացիայի կարգի փոփոխությանը, շինարարական մասնագիտությունների կարևորությանը և մասնավորապես մարզային հաստատություններում ռազամարդյունաբերական ոլորտին սպասարկող մասնագիտությունների ներդրմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ամփոփել ոլորտային հարցերը և դրանք առավել մանրամասն քննարկել հետագա հանդիպումների ընթացքում: