Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

150-ից ավելի օր չեմ տեսել հարազատներիս, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ Օլիմպիադային. Միհրան Հարությունյանի գրառումը

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը «ВКонтакте» սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«Ավարտվեցին 31-րդ Օլիմպիական խաղերը: Առաջինն, ինչ կցանկանայի, այն է՝ շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր չամաչեցին Ռիո-2016-ում իմ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց:

Շնորհակալություն ձեր մեծ աջակցության համար: Շնորհակալություն, որ հենց սկզբից ինձ հետ էիք և հիմա էլ շարունակում եք ինձ հետ մնալ: Մեծ աջակցություն եմ զգում իմ ազգի, աշխարհի տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց կողմից:

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվանդան` իր երկրի օրհներգի ներքո և դրոշի բարձրացմամբ: Ես էլ բացառություն չեմ: Ամբողջ կյանքում երազել և գնացել եմ դեպի օլիմպիական այդ բարձունքը: Ծանր այդ ճանապարհին ահռելի ուժ եմ ներդրել: Ես ապրել ու երազել եմ այն օրվա մասին, երբ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության կստանայի, և եկավ այդ երկար սպասված պահը:

Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Բայց որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, ոչինչ չձեռնարկելու համբերություն ունեցա, քանի որ սպասում էի Ռիո-2016-ին: Հույս ունեի, որ անարդարությունները կհեռանան ինձնից: Ցավոք սրտի, հրաշք տեղի չունեցավ, և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ այս հարցում: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին 150-ից ավելի օր չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ և կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումներ, քաշի վերահսկում, վնասվածներ, իմ թիմի աշխատանքը, ընտանիքիս ու ազգիս համբերությունը, հույսերն ուղղակի գողացվեցին… Մի՞թե ողջ մարզական աշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ես, այլև շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծագույն ազգ ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ռուսաստանին և այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Այնտեղ եմ մեծացել և ապրում և սիրում եմ բոլոր մարդկանց: Իմ մարզչական շտաբի, հարազատներիս և, իհարկե, ազգիս աջակցության շնորհիվ՝ 100 տոկոսով պատրաստ էի Օլիմպիական խաղերին: Ինձ հաջողվեց լավ պայքար և արդյունք գրանցել: Դրա համար շնորհակալություն Աստծուն:

Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին, ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին՝ արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ: Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս պայքարում էի ոչ միայն իմ անվան, այլ նաև իմ հայրենիքի ու ընտանիքիս համար, ովքեր մինչև վերջ աջակցել են ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը: Հարազատներիս ցավն ամեն ինչ խլացնում է…

Հ.Գ. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը` ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս, որն իրականում ինձ է պատկանում»: