Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում. Հայաստանը 100 տարի հետ է գնացել

Արթուր Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 8 շենքի դիմաց բացահայտ հափշտակել է Նարինե Ազոյանին պատկանող պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է երկու հատ` ընդհանուր 180 ՀՀ դրամ արժողության լավաշ: Գործի դատաքննությունն ընթանում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ահա այսպիսի բովանդակության նյութ է մատուցվել «Դատալեքս»-ով:

Առաջին անգամից այն հիշեցնում է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը, երբ սոված մարդուն մի կտոր հաց գողանալու համար դատապարտում են, և նա գրեթե 20 տարի անցկացնում է տաժանավայրում:

Կարճ ասած՝ Ֆրանսիայի 19-րդ դարի պատմությունը մենք ենք անցնում, երբ սոված մարդուն դատապարտում ենք, թեկուզ դատապարտում:
Այստեղ հետաքրքիր է այն, որ հացը գողացել են Նարինե Ազոյանից, բայց երևի թե կարելի էր ներողամիտ լինել հաց գողացողի հանդեպ, չէ՞ որ ամեն անկյունում հաց չեն գողանում, իսկ ո՞ւր մնաց քրիստոնեական սերը, եթե մարդը հաց է գողանում, նա պարզապես սոված է:

Սա նաև հիշեցնում է համացանցում տարածված այն տեսանյութը, որտեղ ճանապարհային ոստիկանները բերման են ենթարկում մի տղամարդու, ով փորձել էր Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից երկու տուփ «պեչենի» գողանալ:

ՃՈ 7-8 հաղթանդամ ոստիկանները տղամարդուն՝ պեչենի գողացողին, նստեցնում են ոստիկանական մեքենան և «հերոսաբար» տանում ոստիկանություն:

Մեկից մի հաց, մեկից մի սոխ գողանում. սա է 20-ական թվականների Երևանը՝ աղքատությունը, գաղթականությունը, խոլերա, թափառաշրջիկ-անտուն երեխաներ, որոնց համար գողությունը պարզապես միջոց էր գոյատևելու:

Անկախության առաջին տարիներին անգամ նման երևույթներ չէին հանդիպում, որ մարդիկ սնունդ գողանային ոչ թե իրացնելու, այլ պարզապես չմեռնելու համար… ո՞ւր ենք հասել:

Մի կտոր հաց գողացողին պետության կողմից հայտարարված գրեթե 200 հազար միջին աշխատավարձը պարզապես ծիծաղելի է, երբ նման թվեր են հրապարակում, պետք է պարզապես աղբամաններ քչփորողների բանակը հաշվի առնել, աղբավայրերում ավելցուկներ ու սննդի մնացորդներ հավաքողներին չմոռանալ, սոված քնողներին ևս հիշել. և այս ամենը այն Հայաստանում, որ անկախություն կերտողները երազում էին: Այսպիսի՞ երկիր էին երազում՝ սովածների Հայաստան, իսկ ովքեր աշխատավարձ են ստանում՝ կիսասովածների երկիր: Հասել ենք 1920-ական թվականներ:

Որևէ ցուցանիշ չի սրբի սոված երեխայի արցունքները, որևէ հնարովի տնտեսական աճ նորից չի լրացնի կիսասովածների ժամանակը:

Դրսում էլ են հայերը հաց գողանում, բայց դրսում հաց գողացողներին խղճահարությամբ են նայում: Եվրոպան այդ փուլն անցել է, նրանց համար հաց են գողանում, սոված են, իսկ դա խայտառակություն է, իսկ Հայաստանում խայտառակություն է, որ քո ազատ, անկախ երկրում քեզ արժանապատիվ աշխատավարձ չեն վճարում, կամ սոցիալապես ընդհանրապես պաշտպանված չես, որ հաց ես գողանում:

Հաց գողացողներին են Հայաստանում ձերբակալում, քանի որ մնացածներին չեն կարող ձերբակալել:

Newspress.am