Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ռիո-2016. Մարմնամարզության` Հայաստանի հավաքականը ամփոփում է Օլիմպիական խաղերը

Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և 31-րդ Օլիմպիական խաղերի մասնակիցներ Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ամփոփեցին ամառային Օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Հակոբ Սերոբյան. «Մենք շատ լավ պատրաստ էինք այս Խաղերին: Մինչև օգոստոսի մեկը հավաք ենք անցկացրել Բլումենաու քաղաքում, որը Ռիոյից այդքան էլ հեռու չէր: Ադապտացվել էինք և’ ժամային գոտուն, և’ գործիքներին: Ամեն ինչ անցել է պլանավորածի պես: Այս Խաղերին ես մրցավար էի, իսկ տղաների կողքին էր իմ շատ վստահելի ընկեր, մարզիչ և բարձրակարգ մասնագետ Սոս Սարգսյանը: Տղաներին չեմ կարողացել շուտ-շուտ տեսնել, քանի որ դա թույլատրելի չէր: Այն, թե ինչը խանգարեց Մերդինյանին եզրափակչում, ինքը կասի: Ես իմ անունից միայն կասեմ, որ իմ մեղքն էլ կա նրանց այդ տեսակ ելույթների մեջ: Ուրեմն, ինչ-որ տեղ բաց եմ թողել, ինչ-որ բան կիսատ էր: Սակայն ինչ վերաբերում է Մերդինյանի` կիսաեզրափակչի ելույթին, այն հրաշալի էր արված: Տղաների մոտ լարվածություն կար:

Բնականաբար, Օլիմպիական խաղերի լարվածության հետ ոչինիչ չես համեմատի: Ես ինքս էլ շատ լարված եմ եղել, գիշերները չեմ կարողացել նույնիսկ քնել: Լավ կլիներ, որ թիմի հետ հոգեբաններ աշխատեին: Տղաները նաև վնասվածքներ ունեին: Արթուրի ծունկն էր ցավում, Մերդինյանը մրսածություն ուներ և վնասել էր դաստակը, սակայն սրանք արդարացումներ չեն: Այս տեսակ ցավերին նրանք սովոր են: Շատ ոգևորիչ էր այն փաստը, որ Մերդինյանի եզրափակչի օրը դահլիճում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դա նշանակում է, որ մարմնամարզության նկատմամբ վերաբերմունքը բարձր է, անկնալիքներն էլ` մեծ: Ցանկանում եմ նշել, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահը վերջում մոտեցավ ինձ և շնորհավորեց «մեդալի» կապակցությամբ, ես զարմացա` ասելով, որ մենք մեդալ չունենք, սակայն նա ասաց, որ, հաշվի առնելով մեր պայմանները, սա հավասար էր մեդալի, և խոսք տվեց, որ մեզ կհատկացնեն 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 6 գործիքներ»:

Հարություն Մերդինյան. «Մրսածությունս իր դերը խաղաց, իհարկե, սակայն հիմնական պատճառը գերհոգնածությունն էր: Մարմինս ինձ չէր ենթարկվում: Ես հոգեբանական խնդիրներ չունեի, լարվածությունն էլ չէր խանգարում: Ուժերս սպառվել էին»:

Արթուր Դավթյան. «Մենք մեկնել էինք Խաղերի` վստահ լինելով, որ եզրափակչի մասնակիցներ գոնե պետք է դառնանք: Իմ ելույթից, կարելի է ասել, սպորտային բախտը երես թեքեց: Առաջին ցատկս հաջող ստացվեց, իսկ երկրորդը`բարձր ստացվեց և ընկա` գրավելով 11-րդ տեղը: Ինձ վնասվածքը կամ հոգեբանական խնդիրները չեն խանգարել: Պարզապես սպորտային բախտն այդ օրը ինձ չժպտաց»: