Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Հանդիպում սահմանապահների միջև՝ զինվորների և նվագախմբի

Չորս համերգ՝ երկու օրում: «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը յուրահատուկ համերգային ծրագրով հանդես եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղակայված N զորամասում, ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնին» և Բերդ քաղաքի մշակույթի տանը: Առաջին համերգը տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների փառատոնին», փառատոն, որը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան:

Այնուհետև Չինարի գյուղում տեղակայված N զորամասում մեկ ժամ տևած համերգն անցավ մի շնչով, հոտնկայս երկար ծափահարություններով։ Ժողովրդական մեղեդիներից հետո SOAD-ի “Aerials” ստեղծագործությունը ժողովրդական գործիքների կատարմամբ մեծ հիացմունք առաջացրեց բոլորի մոտ: Վերջում կար նաև անակնկալ հատուկ զինվորների համար՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը, որը մեծ ոգևորություն առաջացրեց զինվորների շրջանում: Նվագախումբը, ներդնելով իր ամբողջ ներուժն ու եռանդը, զինվորներից ստացավ էլ ավելին:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, նվագախումբը երկու համերգային ծրագրով հանդես եկավ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը. մեկը՝ հատուկ զինվորների համար, մյուսը` բերդցիների: Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ տեր Արամ քահանա Միրզոյանը.

«Ամեն վայրկյան մտածում ենք հայ զինվորի մասին: Հասկանում ենք, որ ըստ էության, մենք համազգային բանակ ենք, զինվոր ենք, գուցե դատապարտված ենք դրան, գուցե մեր ուժը դրա մեջ է… Անպարտելի է այն ազգը, որը միասնական է ոտքի կանգնում… Երեկ զորամասի համերգից հետո ինձ է զանգահարել զորամասի հրամանատար փոխգնդապետ Հարություն Խառատյանը և իր հիացմունքի, զորքի ոգևորվածության ու նվագախմբով հիացած լինելու մասին է խոսել… Սիրելի՛ զինվորներ, հարգարժան պարոն Հարությունյանը մեծ և ահռելի աշխատանք է կատարում հայ մշակույթի բնագավառում: Ուզում եմ ասել, որ այսօր երկու կարևոր սահմանապահ հանդիպել են իրար՝ զինվորները, ովքեր թշնամուն են դիմակայում, և «Նարեկացի» նվագախումբը, որը պահպանում է հայ արվեստի մաքուր սահմանը: Դուք պահում եք կարևոր արժեքներ, և դուք այսօր իսկապես պետք է ցույց տաք, թե որն է մեր մաքրամաքուր և ջինջ մշակույթը: Մենք հպարտության զգացում ունենք այն բանի համար, որ, ապրելով մայրաքաղաքում, ձեր սիրտը բաբախում է զինվորի հետ, զինվորի կողքին, առաջնագծում… Իսկապես, շատ ուրախ եմ այսօրվա համար, մենք շատ ուրախ ենք՝ Արտեմ Խաչատուրին տեսնելու համար, մենք պետք է միասնական ուժով ցույց տանք, թե որն է իրականը, որն է հայկականը, որն է գեղեցիկը, քանի որ ինչ որ գեղեցիկ է, աստվածային է…: Համերգի ավարտին զորամասի հրամանատարությունը միությանն անակնկալ մատուցեց. հայոց բանակի հանդեպ տածած բացառիկ վերաբերմունքի համար շնորհակալագիր շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ինչպես նաև Արևիկ Համբարյանին՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զորամասի անձնակազմի հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման համար: Եվս մեկ անակնկալ եղավ. Բերդի Մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը նվագախմբին կոնտրաբաս նվիրեց, ինչը մեծագույն ոգևորվածությամբ և սիրով ընդունեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը՝ հայտնելով իր խորին շնորհակալությունը:

«Նարեկացի» նվագախմբի համերգաշարն իր խոսքով եզրափակեց Նարեկ Հարությունյանը. «Այս երկու օրվա չորս համերգը տեղի ունեցան չքնաղ մի հրեշտակի՝ Արևիկ անունով մի աղջկա շնորհիվ. շաբաթներ առաջ նա եկավ «Նարեկացի» արվեստի միություն և ասաց՝ ինչ լավ կլինի, որ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը ելույթ ունենա զինվորների համար: Մենք իսկույն համաձայնեցինք, որովհետև մեզ համար պատիվ է ձեզ մատուցել այն, ինչը հայկական է, ազգային է, ժողովրդական է, մաքուր է: Մեծ սիրով է արվում այս ամենը, և առավել պարտավորված ենք զգում մեզ, երբ զինվորի առջև ենք գտնվում: Ամեն վայրկյան կարող է փոխվել Հայաստանի ճակատագիրը: Դուք եք պահապանները, և եթե չլինեն փոքրիկ նժդեհներ, կյանքը կկանգնի, մենք չենք լինի: Դուք եք վահանը հայ ժողովրդի: Մյուս տարի անպայման նորից կգանք, բերդցինե՛ր: Նշենք, որ Բերդ քաղաքը իր տասնհինգ գյուղերով հանդիսանում է ամենաերկար սահմանը հարևան երկրի հետ: Այդ իսկ պատճառով այն բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստան աշխարհի տարածքային ամբողջականության պահպանման համար: Դրանով է բացատրվում «Նարեկացի» արվեստի միության բացառիկ վերաբերմունքը հատկապես այդ տարածաշրջանի նկատմամբ, և այն լինելու է շարունակական»: