Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան
Արխիվ

Նորից կռիվ էր մեր Ղարաբաղում, նորից թուրքը մեզ հանգիստ չէր թողնում. զինվորի բանաստեղծությունը

Նորից կռիվ էր մեր Ղարաբաղում,
Նորից թուրքը մեզ հանգիստ չէր թողնում,
Գիշերով թաքուն դիրք էր գրավել,
Մեր առյուծներին մորթել, գլխատել.
Վեր ելաք քնից, հագաք զրահ-զենք,
Ձեր հոգուն մատաղ, հետախույզ տղերք,
Նայեցիք մահին, ժպտացիք անվախ,
Ժամն էր փրկելու երկիրը Արցախ…
Հասաք, լսեցիք լուրը ահավոր`
Պայթեց նռնակը ձեռքում վիրավոր,
Քյարամ, Անդրանիկ, Արմենակ քաջեր,
Մինչ ի մահ կանգնին հայոց հողին տեր…..
Լսվեց հրաման, դեպ մարտի, առաջ,
Հասնենք օգնության Մալոյանին քաջ,
Ինչպես առյուծը փակված վանդակում,
Առանց փամփուշտի` սպասում էր դիրքում,
Ինչպես փոթորիկ սլացաք առաջ,
Վայրագ, անօրեն թուրքին ընդառաջ..
Մահն արհամարհած առաջ էիք վազում,
Արկերի ձայնը անգամ չէր հուզում,
Գիտեիք, տղերքն են դիմացի հողում,
Հայկոն ու Արան կռիվ են մղում,
Առաջ էր տանում ձեզ Յուրան խրոխտ,
Ձեզ հետ էին Գարիկն ու Արամն ըմբոստ,
Վրեժը սրտում մոտեցաք դիրքին,
Ականջ արեցիք Մալոյան քաջին,
Թշնամին շատ է, թվով առավել,
Հաղթելու համար պիտ մինչ մահ կռվել..
Նայեցիք իրար աչքերով անշեջ,
Արամը ելավ ու այսպես խոսեց…
Տղերք, հրթիռը խփեմ պոստի մեջ,
Հարձակվենք, ջարդենք, ջնջենք մինչև վերջ,
Դղրդաց որոտն ահարկու զենքի,
Յուրայի ձայնը հասավ ամենքին,
Ինչպես երկրաշարժ ցնցեց հողը օդ,
За нашу разведку, за ребят… вперед…
Թնդում էր հողը ստեպ պայթյուններից,
Երկինքը ցնցվում կրակոցներից,
Դիակներն հնձված հասկի պես ընկնում,
Հայն Ավարայրի կռիվն էր կրկնում,
Հակառակորդը ցնցվեց հարվածից,
Հիշեց պատկերներ դաժան անցյալից,
Հուժկու գրոհից գլուխը կորցրեց,
Հիսուն զոհ տալով փախուստի դիմեց,
Անվախ սրտերով առաջ գնացիք,
Ձեր առջև բացվեց արյունոտ տեսիլք,
Տեսաք հոշոտումը սրբապիղծ թուրքի,
Վրեժի ցասումը պատեց ամենքին.
Եկավ հրամանն ինչպես շանթարգել,
Պիտ ամեն գնով դիրքը պահպանել,
Եթե պետք լինի` մինչև մահ կռվել,
Սակայն հետ բերածը նորից չհանձնել
Մռայլ մի զգացում ձեր հոգին պատեց,
Թեժ մարտից հետո փամփուշտներն հատեց,
Նորից վեր ելավ առաջնորդը մեծ,
Նայեց ամենքին, տխրորեն դիմեց.
Տղերք, եղածը իզուր մի վատնեք,
Վերջին փամփուշտը ձեզ համար պահեք,
Երբ ձեր հույսն վերջին կսկսի մարել,
Հրաժեշտ տվեք ձեր կյանքին ջահել…
Մի թողեք կամքին ենթարկվել հույզին,
Գործեցեք վայել քաջ հետախույզին,
Հիշեք կանոնը գրված մեր գրքում,
Հետախույզը ողջ գերի չի ընկնում..
Խոր հայացքները իրար հառեցին,
Ծանր վիճակին համակերպվեցին,
Գիշատչի ոգին ամենքին պատեց,
Սառնասիրտ վճիռն իսկույն կայացվեց..
Սակայն ուրիշ էր կամքը բարձրյալի,
Չպիտի ընկնեիք գիրկը անցյալի,
Շարժիչի ձայնը դիրքին մոտ լսվեց,
Երկնից ուղարկված մեքենան կանգնեց,
Նորից կյանք առավ մարտիկը մեռած,
Սառած մարմնի մեջ արյունը եռաց…
Հասկացան, զուր էին հուսախաբ եղել..
Իրար ձայնեցին… փամփուշտ են բերել….
Կրկին թնդացին զենքերը լռած, կրակի ձայնը դարձյալ դղրդաց,
Վերածնված խումբն ուժերն հավաքեց,
Մի հուժկու զարկով թուրքին ջախջախեց…
Այսպես կատարվեց անսպասելին,
Քսան հոգին ջարդեց հարյուրհիսունին,
Անհաղթ է ոգին, ուր բոց է վառվում,
Քանակն անզոր է, երբ սիրտն է կռվում,
Թե կհանդիպեք դուք այս տղերքին,
Մի փնտրեք իզուր մեր հերոսներին,
Դուք չեք ճանաչի այս դեմքերն տվայտ,
Նրանց անուններն կմնան անհայտ,
Մի հիշատակեք նրանց երգերում,
Պահեցեք նրանց լոկ ձեր մտքերում,
Սակայն և իսպառ դուք մի մոռացեք,
Եվ հնարավոր է այս, լավ իմացեք,
Ձեզ ծանոթ մեկի համեստ մարմնում,
Նրանցից մեկի սիրտն է բաբախում…

Բանաստեղծության հեղինակը Տիգրան Գևորգյանն է, նա ծնվել է 1996 -ի հուլիսի 27-ին Երևանում: Դպրոցական տարիքից զբաղվել է ըմբշամարտով, անչափ սիրել է ընթերցանությունը և ունեցել ստեղծագործելու ջիղ: 2014-ին ավարտել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցը, ընդունվել Տնտեսագիտական համալսարանի կառավարման մենեջմենթ ֆակուլտետի հեռակա բաժին և մեկնել ծառայության` Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք:

Մարդու մեջ սիրում է անկեղծությունը, նվիրվածությունը: Մեր մեծերից ինքը միշտ սիրել ու գնահատել է Թումանյանին… ու նրա գրելաոճը:

Չգիտեմ՝ հիմա ինչ է երազում, բայց մինչ ծառայության մեկնելը մի բանաստեղծություն էր գրել, որտեղ հիմնական շեշտը դրվում էր նրա վրա, որ երանի գար մի օր, որ բոլոր կրոնները միավորվեին և աշխարհում վերջ տրվեր կրոնական հողի վրա ծագող բոլոր պատերազմներին և աշխարհում թևածեր միայն սերն ու բարին ու խաղաղություն տիրեր: