Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Քեթրինի Միհրանը հիմա էլ աչք է տնկել Բուսաբանական այգու վրա՞

Վերջին տարիներին հաճախ է հաղորդագրություն տարածվում Բուսաբանական այգում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ըստ մեզ հասած լուրերի` վերջին տարիներին աչք են տնկել Երևանի բուսաբանական այգու կանաչ տարածքի վրա:

Հիշեցնենք, թե ինչպես են կարողանում սեփականացնել Հանրապետությունում որևէ մեկի սեփականությունը. կամ ոռոգման ջուր չեն տալիս, կամ տարածքի կանաչն այրում են: Ասենք, որ այս մեթոդները գործում են մինչև այժմ, ուղղակի մարդիկ կան, որ ոռոգման ջրի վրա ազդելու լծակներ ունեն, մյուսները պարզապես, բացի հանցագործությունից, այլ լծակ չունեն:

«Չորրորդ իշխանությունը» հակված է կասկածելու, որ հրդեհները պատահական չեն, այլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյաց փողոցի 29/6 շենքում տեղակայված «Քեթրին գրուպ» ընկերության ձեռքբերումը, որն, ի դեպ, պատկանում է արդեն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

Հիշեցնենք, որ 2015թ. հրդեհի ժամանակ այրվել էր Բուսաբանական այգու 20 տոկոսը, և ի՞նչն էր զարմանալի՝ հրդեհը բռնկել էր ոչ թե կեսօրվա կիզիչ շոգի ժամանակ, այլ ուշ գիշերին:

Դեռևս 2000-ականներին Բուսաբանական այգու նախկին փոխտնօրեն, այժմ «Հայագրոէկոլոգների ասոցիացիայի» նախագահ Ավետ Հայրապետյանը Երևանի քաղաքապետարանից այգու տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն էր ստացել, որը չեղարկվեց բարձրացած աղմուկից հետո:

Հավելենք, որ Բուսաբանական այգու պահպանության համար գրոշներ են տրամադրում և այնպիսին, ինչպիսին այգին էր խորհրդային շրջանում, առաջիկայում դժվար լինի՝ միայն ֆինանսավորման բացակայության պատճառով:

Կարող ենք հավելել, որ 5 հա վարձակալության տարածք քաղաքապետարանը շնորհելով Ավետ Հայրապետյանին՝ գնացել էր գործարքի, այժմ էլ գործին խառնվել է Միհրան Պողոսյանը:

Ինչպես երևում է, կանաչապատ Երևանը ոմանց «աչքը հանել է». ասում են՝ Բուսաբանական այգիները քաղաքներից դուրս են, և դա առիթ է, որ փորձեն կանաչ տարածքը հանձնել վարձակալության կամ վաճառել:

Հիշեցնենք, որ Բուսաբանական այգին ի վիճակի չէ պատշաճ կերպով իրականացնելու իր գործունեությունը՝ կապված անբավարար ֆինանսավորման հետ։

Այգու շուրջ 80 հա տարածքում շուրջօրյա պահպանությունը (պահակային ծառայության) գրեթե բացակայում է։ Պահպանությունն իրականացվում է ինստիտուտի ուժերով, որը խիստ անբավարար է։

Բուսաբանական այգու մոտ 5 կմ երկարությամբ (բետոնապատ և մետաղյա ճաղավանդակներով) պարիսպը և ցանկապատը (շուրջ 60 տարվա) պահանջում է հիմնանորոգում։ Ինստիտուտն իր ուժերով պարբերաբար կատարել է ընթացիկ վերանորոգում (հատվածային վնասված մասերում) և այսպես շարունակ:

Կարճ ասած՝ ամեն ինչ արվում է, որ Բուսաբանական այգին կարողանան բաժան-բաժան անել և վաճառել:

NewsPress.am