Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Պատերազմը վերջացա՞վ, զինվորը մոռացվե՞ց. պատերազմած զինծառայողներին ԿԳՆ-ն զեղչեր չի տրամադրում

«Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք:

Մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով»: Այս մասին նշված է ՀՀ նախագահի Գիտելիքի օրվան նվիրված ուղերձում:

Իհարկե, Նախագահը լավն է ցանկանում, սակայն բոլորին է հայտնի, որ ուսման վարձը չվճարելու պատճառով բավականին ուսանողներ դուրս են մնացել բուհերից: Եվ երբ Հայաստանում ո′չ աշխատավարձ է բարձրացել, ո′չ կենսաթոշակ, բարձրացնում են ուսանողների կրթավճարները, ապա ո՞ւմ համար էր ուղերձ հղում Նախագահը:

Ինչպես հայտնի է, բուհերում, հատկապես՝ «էլիտար» ֆակուլտետներում, անվճար տեղերում մեծամասամբ սովորում են կրթությունից ու գիտությունից հեռու ուսանողները, քանի որ ընտանիքները միջոցներ ունեն, ապա նրանց զավակները սովորում են անվճար համակարգում. դա կարող է լինել հայտնի երգչուհի, կարող է լինել ինչ-որ որևէ պաշտոնյայի վարորդի դուստր կամ որդի, ովքեր ոչ դասի են գնում, ոչ էլ քննություն են հանձնում: Իսկ վճարովի համակարգում սովորելու համար գումարներ են անհրաժեշտ: Սա խնդրի մի կողմը:

Կա նաև մյուս կողմը: Այս տարի տարբեր բուհերի ադմինիստրացիաներ միևնույն հրահանգն են տվել ուսանողներին՝ ուսման վարձավճարի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Սովորաբար, ուսման վարձը վճարելու վերջնաժամկետը սահմանվում սեպտեմբերի 15-18-ը, սակայն այս տարի ուսանողներին պարտավորեցրել են վճարումներն անել հենց սեպտեմբերի 1-ին։ Այն ուսանողները, որոնք չեն վճարել՝ չեն կարող մասնակցել դասապրոցեսին։

Կա նաև երրորդ կողմը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր, որ հնարավոր է՝ այն զինծառայողները, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, նրանց բուհական վարձավճարը 100 տոկոսով զեղչվի:

Սակայն այս օրերին բուհերից պատասխանում են, որ Կրթության և գիտության նախարարությունը դեռևս գրավոր տեղեկություն չի տրամադրել զինծառայությունից զորացրված ուսանողների վճարների զեղչերի մասին և չեն կարող զեղչի մասին հստակ ոչինչ ասել, չեն կարող: Չի բացառվում, որ ապրիլյան պատերազմ անցած զինվորները վճարեն ողջ վարձավճարը:

Ինչքանո՞վ է ճիշտ՝ ամիսներ շարունակ ասել, թե ապրիլյան պատերազմ անցած ուսանող-զինծառայողներին զեղչեր կտրամադրվեն և սեպտեմբերի 1-ին կանգնեցնել նման փաստի առա՞ջ:

Հավելենք նաև, որ NewsPress.am կայքին տված հարցազրույցում ԿԳՆ պատասխանատուներից մեկը վստահեցրել էր, որ անպատճառ զեղչեր կլինեն. Պաշտպանության նախարարության հետ քննարկվում է զեղչերի համակարգի հարցը:

Ինչպես երևում է՝ կա′մ չեն քննարկել, կա′մ չեն ցանկանում քննարկել: 18-20 տարեկան ուսանող-զինծառայողները մասնակցել են ապրիլյան պատերազմին, ողջ են մնացել և ոչի՞նչ: Նրանք արժանի չե՞ն անգամ վարձավճարի թեթևացման, չէ՞ որ նրանց ընտանքիները երկու տարի զինվոր են պահել, ապրիլը լացով են անցկացրել՝ սպասելով զանգի, իսկ որդիներն այդ ժամանակ սահման էին պահում, հիմա ոչի՞նչ, մոռացվե՞ց, այսքան շո՞ւտ, պատերազմը վերջացա՞վ…

Հ.Գ. Այս գիշեր սահմանին հակառակորդն ավելի քան 840 կրակոց է արձակել…

NewsPress.am