Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Չենք կարող միայն պասիվության համար դիմել դատարան. Ռոստոմյանը՝ Միհրան Հարությունյանի գոտեմարտի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարուղար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը, խոսեց ձեռքբերումների, բացթողումների մասին և անդրադարձավ ընդհանուր արդյունքներին: ՀԱՕԿ լրատվության բաժինը ներկայացնում է ասուլիսն ամփոփ:

Խաղերի կազմակերպվածության մասին.

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արդյունքներից գոհ ենք, սակայն կարող էր ավելի լավ լինել: Մենք չենք բավարարվում ձեռքբերածով: Իհարկե, եղան բացթողումներ և եղան այնպիսի միջադեպեր, որոնք պարզապես մեր կողմից չէին կարող վերահսկվել: Օրինակ՝ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը: Սա ամենաթույլ և թերի կազմակերպված Օլիմպիական խաղերն էին: Լինելով ոչ լիարժեք կազմակերպված՝ դրանք մեծ հետաքրքրություն էին առաջացրել մարդկանց շրջանում: Շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ էր եկել Ռիո: Խաղերի թերություններից մեկն այն էր, որ կամավորներն անգլերեն չէին խոսում: Գողություններ էին լինում անգամ օլիմպիական ավանում: Լրագրողների համար նախատեսված պայմանները լի էին անհարմարություններով:

Հայաստանի օլիմպիական հավաքականի գլխավոր բացթողման մասին.

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մեծ ակնկալիքներ ունեինք: Սպասելիքներ ունեինք նաև բռնցքամարտիկներից: ՀԱՕԿ-ը գործկոմի նիստ կգումարի, որի ընթացքում ավելի մանրամասն կքննարկվեն բոլոր բացթողումները և կորոշվեն մեր հետագա անելիքները: Այս օլիմպիական հավաքականում մեծ ապագա է խոստանում ծանրամարտի թիմը: Հենց ծանրորդներն են, որ արդեն 2020 թվականի խաղերին մեծ հույսեր են խոստանում:

Գոռ Ներկարարյանի, Վանիկ Ավետիսյանի և Աղասի Աղասյանի մասին.

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երբեք չի խառնվում հավաքականի ներքին գործերին: Կլինի դա հավաք, մարզում, առավել ևս, կազմի ընտրություն: Փաշիկ Ալավերդյանն ավելի լավ գիտեր՝ ում ուղարկել Ռիո, ում դնել պահեստային: Մի բան հստակ է, եթե Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված դոպինգ սկանդալը չլիներ, և նա մեկներ Խաղերին, այս աղմուկը չէր բարձրանա, և մեզ էլ ազգի թշնամի չէիք դարձնի:

Ինչ վերաբերում է աթլետ Գոռ Ներկարարյանին՝ արդեն Ռիոյում պարոն Էմմիյանը մոտեցավ ինձ և ասաց, որ Գոռը վնասվածքով է ժամանել Ռիո: Եթե նա չգար մրցատեղի, մենք ստիպված կլինեինք տուգանք վճարել: Այս հարցին ավելի մանրամասն կարող է պատասխանել միայն պարոն Էմմիյանը:

Ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու մասին.

Բոլորդ տեսաք Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը: Տեսաք, թե ինչ անբարո և լկտի ձևով նրանից խլեցին հաղթանակը: ՀԱՕԿ-ը վարձել է միջազգային իրավաբաններ, որոնք աշխատանքներ են տանում մեր բողոքի հայեցակարգի վրա: Այստեղ նրբություն կա. մենք պետք է հստակ ներկայացնենք մեր բողոքարկման պատճառը: Չենք կարող միայն պասիվության համար դիմել դատարան, քանի որ դա ցանկացած մրցավար անհատապես է գնահատում: Հարցը պետք է խորն ուսումնասիրվի համապատասխան մարդկանց կողմից, և հետո նոր հայցադիմում ներկայացվի Լոզանի մարզական վճռաբեկ դատարան:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին.

Այդ մարզադպրոցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների հսկողության տակ: Նրանք են որոշում և տնօրինում իրենց մարզադպրոցները:

Արգելված խթանիչների մասին.

Ցավոք սրտի, խթանիչները սպորտի մեծագույն չարիքն են, որի դեմ պայքարում ենք նաև մենք: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պահանջով 2013 թվականից Հայաստանում գործում է հակադոպինգային կազմակերպություն: Այն մարզիկն, ում օրգանիզմում կհայտնաբերվեն արգելված խթանիչներ, պարզապես անելիք չի ունենա հայկական սպորտում:

Անդրանիկ Կարապետյանի վնասվածքի մասին.

ՀԱՕԿ-ի ֆինանսավորմամբ Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է Մոսկվայում: Այժմ արդեն վերադարձել է, լավ է զգում իրեն: Աստծո կամոք, հունվար ամսին կվերսկսի մարզումները:

Պետական պարգևների մասին.

Պետական պարգևավճարների մասին ես իրավասու չեմ խոսել: Կասեմ այն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մարզիկներին կպարգևատրի պետության տրամադրած գումարի կրկնակի չափով: Կլինեն նաև այլ անակնկալներ:

Մարզիկների մասին.

Արթուր Ալեքսանյանը բոլոր հնարավորություններն ունի լեգենդար մարզիկ դառնալու համար: Նա կարող է կանգնել այնպիսի մարզիկների կողքին, ինչպիսիք էն Կարելինը, Սայտիևը, Նազարյանը:Մաղթում եմ նրան, որ երբեք չկորցնի հաղթանակների նկատմամբ քաղցը և կարոտը:

Միհրանը այս խաղերին գերազանց էր պատրաստված: Նրա՝ օլիմպիական չեմպիոն դառնալու պահը հասունացել էր: Նման տեխնիկա ունեցող ըմբիշ գրեթե չկա:

Ցանկանում եմ խոսել նաև Արսեն Ջուլֆալակյանի մասին: Այո, Արսենը սայթաքեց, բայց պետք չէ մոռանալ, որ նա տարիներ շարունակ որևէ մրցաշարից առանց մեդալ չի վերադարձել: Նա բազմիցս ապացուցել է, որ բարձր մակարդակի ըմբիշ է:

Ակնկալիքներ կային նաև Բաչկովից, ով նույնպես շատ լավ բռնցքամարտիկ է: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանից, ով, լինելով ընդամենը 20 տարեկան, արդեն իր անունն ունի այս մարզաձևում: Նրան փորձի պակասը խանգարեց: Հարություն Մերդինյանը փայլուն հանդես եկավ որակավորման փուլում, լավ կատարեց նաև եզրափակչի ելույթը, սակայն վերջում սխալ թույլ տվեց: Մարմնամարզության հետ կապված՝ ցանկանում եմ ասել, որ ՀԱՕԿ-ը ծրագրում է մեծ ուշադրություն դարձնել մարմնամարզությանն, աջակցել ավելի շատ, որպեսզի Տոկիո-2020-ում մենք ունենանք ոչ թե մեկ կամ երկու մարզիկ, այլ թիմ: Նաև ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մարմնամարզության ֆեդերացիային՝ ի դեմս պարոն Ազարյանի, մարզիչներ Հակոբ Սերոբյանին և Սոս Սարգսյանին, կատարած աշխատանքի համար: