Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

«Նարեկացի» արվեստի միությունը 12 տարեկան է (լուսանկարներ)

«Նարեկացի» արվեստի միությունը տոնական և մշակութային տրամադրությամբ նշեց իր 12-րդ տարեդարձը՝ տոնը նվիրելով հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Միության դահլիճը լեփ-լեցուն էր, մթնոլորտը` ջերմ, իսկ հանդիսատեսը` հետաքրքրված և հիացմունքով լի:

«Սայաթ-Նովայի հետ» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացրեց աշուղ-բանաստեղծի կյանքին և ստեղծագործական ուղուն անդրադարձած մշակութային գործիչների, գիտնականների, երաժշտագետների աշխատանքները:
Տոնական միջոցառումը սկսեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով բարի գալուստ մաղթեց հյուրերին և խոսքը փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:

-Ըստ «Նարեկացի» արվեստի միության ավանդույթի՝ կարևոր միջոցառուները սկսվում են Տիրոջ օրհնությամբ, -նշեց Նարեկ Հարությունյանը:

Միության 12-րդ տարեդարձի բացումը շարունակվեց տերունական աղոթքով, որից հետո Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

-Նարեկ Հարությունյանի մոտ տարիներ առաջ հղացավ այս միտքը, և նա համարձակություն ու խիզախություն ունեցավ, որպեսզի կյանքի կոչի այն: ՆԱՄ-ը Տիրոջ առաքյալների թվով՝ «12» -ով է նշում իր այս տարեդարձը. թող 12-րդ տարին դառնա 72 և բազմապատկվի: Ես այստեղ եմ որպես բարեկամ և ցանկանում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Նարեկ Հարությունյանին ու նրա գործընկերներին: Վերջերս միության անդամները Բերդում էին և խիզախեցին 4 անգամ համերգ տալ, այդ թվում՝ զորամասերում։ Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի, իսկ ձեր ծավալած գործունեությունը մնա ոչ միայն Երևանի ներսում, այլ հասնի և տարածվի մարզերում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս առաքելության մեջ,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Իր խոսքի ավարտից հետո Տավուշի թեմի առաջնորդը «Նարեկացի» արվեստի միությանը նվիրեց խաչ, որը բերել էր Երուսաղեմից:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ միջոցառման հյուրերին ներկայացրեց ՆԱՄ-ի անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը, որն իրականացվել էր տարիների ընթացքում:

-Այսօր մեր տոնն է, որը պետք է նշենք երգով ու պարով: Մեր ծնունդն իր մեջ ունի շատ կարևոր խորհուրդ. այն ամեն տարի մեզ է հիշեցնում մեր ուխտի մասին: Մենք առաքելություն ունենք անշահախնդիր, վեհությամբ և հավատով ծառայելու մեր մշակույթին, մեր ազգին: Այդ պատճառով էլ միությունը կրում է Գրիգոր Նարեկացու անունը, որ Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի: Ամեն հայ մեր ուխտի մի մասն է կազմում, քանի որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի առաքելություն: Մեր փոքրիկ օջախը կոմպոզիտոր Մանսուրյանն անվանում է «հոգևոր տուն», որն արդեն 12 տարի է, ինչ հավատարիմ է իր գործունեությանը: Այս տարիների ընթացքում մեք շատ գործեր ենք իրականացրել, բայց շատ գործեր էլ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն,-ասաց Նարեկ Հարությունյանը:

Ծննդյան օրվա միջոցառումներին հանգուցվեց նաև «Նարեկացի» արվեստի միության նոր կայքի բացումը: Նարեկ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց հետաքրքիր և նոր լուծումներով կայքը, որտեղ զետեղված են ՆԱՄ-ի անցած ճանապարհի և իրականացրած աշխատանքների մասին պատող բազմաթիվ նյութեր:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան), «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և այլն:

«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, երգչուհի Լուսինե Ազարյանը նշեց, որ ուրախ է դառնալ միության թիմի անդամ:

-Ուրախ եմ, որ միացել եմ «Նարեկացի» արվեստի միության թիմին: Իսկապես, մեծ առաքելություն է դրված միության առջև. այստեղ իրականացվում և կյանքի են կոչվում այնպիսի մեծ ծրագրեր ու նախագծեր, որոնք պետք է արվեն պետական մակարդակով,-նշեց Լուսինե Ազարյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, ով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միությանը՝ «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունները» գրքի հրատարակումն իրականացնելու համար: Գրքում Հենրիկ Բախչինյանը ներկայացրել է խոշորագույն աշուղ-բանաստեղծի ողջ ժառանգությունը և հայերեն խաղերի ճշգրտված բնագրերը:

Երաժշտագետ Դանիել Երաժիշտն էլ իրեն բնորոշ յուրհատկությամբ հայտնեց իր սրտի խոսքը.

– Քանի մարդ է կրթվել այստեղ, քանի արվեստներ և սերունդներ են ծաղկել այստեղ: Ով գալիս է այս օջախ, վերադառնում է ավելի հայացած, ավելի հանգստացած և իմաստուն: Ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հետո՝ Մոսկվայի, իսկ հիմա ուսումս շարունակում եմ «Նարեկացի» արվեստի միությունում, որն, իմ կարծիքով, պետք է վերանվանել «Նարեկացի» արվեստների ակադեմիա: Ավելացնելու բան չունեմ, քանի որ այսքանով ամեն ինչ ասված է,- նշեց Դանիել Երաժիշտը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև աշուղ-բանաստեղծին նվիրված ցուցահանդեսի բացում, որտեղ ներկայացված էին նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար» ձեռագիր մատյաններից մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, նվիրեց խորհրդանշական նվեր, որն իր մեջ ամփոփում էր նաև «Հայ մշակույթի դեսպան» լինելու խորհրդանշական կոչումը:

Միջոցառման ավարտին ՆԱՄ-ի գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը հանդես եկավ նաև շնորհակալական խոսքով:

-Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրին, ովքեր մասնակցել են «Սայաթ-Նովայի» հետ միջոցառումների շարքի կայացմանն ու նպաստել աշուղ-բանաստեղծի ստեղծագործական կյանքի լուսաբանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ողջ անձնակազմին, սայաթնովագետ Հենրիկ Բաղչինյանին, Թովմաս Պողոսյանին, մեծարգո Դանիել Երաժիշտին, Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, որոնց շնորհիվ կարողացանք Նարեկացի արվեստի միությունում ներկայացնել Սայաթ-Նովայի ռուխկյանական հայտնի և անհայտ կտավներն ու գծանկարները։

Միջոցառմանը ներկա էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, դասախոս, ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանը, «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, հայ երգահան, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը և այլ ներկայացուցիչներ:

14206188_1119970088038226_3796973192957949932_o  sayat-nova sayat-nova1 mansuryanginosyan