Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Հովի′կ Աբրահամյան, յո՞ երթաս

Ավարտվեց Հովիկ Աբրահամյանի դարաշրջանը, սակայն արդյոք ավարտվե՞ց, չէ՞ որ նա միշտ անսպասելի հայտնվելու հատուկ տաղանդ ունի ու երբեք թակարդը չի ընկնում: Եթե անգամ սուտմեռուկ է տալիս, ապա միայն ժամանակավոր:

Վստահ ենք, որ ժամանակ անց նա հայտնվելու է հայ բանահյուսության հոլովույթում, չէ՞ որ հանձին նրա՝ ժողովուրդը տեսավ, թե ինչ ասել է Քաջ Նազարի բախտ:

Բայց, իհարկե, վերապահումով. Նազարին օգնում է ճակատագիրը, իսկ Հովիկ Աբրահամյանին օգնում է հենց Հովիկ Աբրահամյանը:

Լա′վ, յո՞ երթաս, Հովի′կ Աբրահամյան:

Ուր էլ գնա նա, միևնույնն է, չի վերադառնա ո′չ ԱԺ նախագահի, ո′չ էլ վարչապետի պաշտոնին: Մնաց նախագահի պաշտոնը, որն էլ հենց Հովիկ Աբրահամյանի վարդագույն ու մանկական երազանքն է:

Ժամանակին կարծիքներ կային, որ հենց նա է դառնալու Հայաստանի հաջորդ նախագահը, կային, իրոք, կային: Եթե Աբրահամյանը մեքենա վերանորոգողից դարձել է վարչապետ և ԱԺ նախագահ և այն էլ առանց «կողմնակի օգնության», ապա նախագահի պաշտոնին մնացել է մեկ քայլ, մեկ լավ քայլ:

Կարո՞ղ է անել արդյոք այդ քայլը, չէ՞ որ նա 2017թ. ընտրություններից հետո հաստատ չի ցանկանա հասարակ նախարար կամ դեսպան լինել:

Աբրահամյանը նախ դեսպան չի լինի, քանի որ նա յուրայինների մեջ է Հովիկ Աբրահամյան, իսկ արտերկրում կխայտառակի ռեսպուբլիկան:

Իհարկե, մնում է նախագահի պաշտոնը: Արդյոք հաջորդ նախագահական ընտրություններից հետո ավելի ոգևորվա՞ծ ենք ուսումնասիրելու կենդանաբանությունը՝ հասկանալու համար այդ կենդանիների վարքն ու բարքը, մոտեցումները:

Այս քաղաքական անորոշ գործընթացներից, է′լ ավելի անորոշ լուծումներից, քաղաքացիների մոտ հարց կարող է առաջանալ՝ այդ ո՞ւմ համար կերտեցինք անկախությունը:

Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի և նրա նմանների, և հենց նրանք ու նրանց ազգատոհմն էլ պետք է ամեն Աստծո օրը մոմ վառեն, որ Հայաստանն անկախացավ, և նրանք կարողացան դառնալ գոնե մանկապարտեզի վարիչներ, ոստիկաններ, հարկահավաքներ: Եվ այս բոլորին մեր երկիրը հանդուրժում ու պահում է:

Այնպես որ՝ Հովիկ Աբրահամյանը նահանջելու տեղ չունի, հանուն իր ազգատոհմի, հանուն իր բարօրության պետք է դառնա երկրի նախագահ: Մնաց՝ թույլ տան:

Բայց եթե նայում ենք նրա անցած ճանապարհը, շատ քիչ է մնացել, որ նախկին վարչապետի, նախկին ԱԺ նախագահի երազանքներն իրականանան, և դա կլինի ազգային խայտառակություն:

NEWSPRESS.am