Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի պատվիրակությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը: «Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ շեշտել Ֆրանսիայի բազմաթիվ խորհրդարանականների հետևողական աշխատանքը, որը երկրի խորհրդարանում ծառայում է ինչպես հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այնպես էլ առհասարակ միջպետական համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես մեր երկրին սատարելու համար: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահն անուրանալի է համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը և խորին երախտագիտություն հայտնել իշխանություններին ու ֆրանսիացի ժողովրդին՝ կարևորելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Գոհունակությամբ խոսելով պարբերական դարձած փոխայցելությունների և ակտիվ շփումների մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն այնքան ծավալուն է, որ հաճախակի հանդիպումների ժամանակ անգամ բազմաթիվ կարևոր և օգտակար հարցեր կան քննարկելու:

Բրյունո լը Ռուն ՀՀ Նախագահին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ քննարկել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական փոխգործակցության խորացման հնարավորություններն ու երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահը ջերմությամբ է հիշել ՀՀ Նախագահի հետ անցյալ տարի իր գլխավորած պատվիրակության հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խորհրդարանականների խնդրանքով ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու նպատակը: Բրյունո լը Ռուն նշել է, թե ուրախ է տեսնել ինչպես է բարեփոխումների գաղափարն այն ժամանակ այդքան ջերմեռանդորեն պաշտպանող ՀՀ Նախագահը այսօր էլ շարունակում հետևողականորեն ընթանալ այդ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոփումների կենսագործման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետներով:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ առանձնակի կարևորելով հայ ժողովրդի բարեկամ Նախագահ Օլանդի անձնական ջանքերի ներդրումը բանակցային գործընթացն առաջ մղելու գործում: