Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

ԱԺ դահլիճում չնկատեցի՞ք Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցող քաղաքական չբանտարկյալների. Փաշինյանը՝ Դավթյանին

Այսօր Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայանում է Ազգային ժողովին:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց ուղղեց Արթուր Դավթյանին:

«Քաղաքական բանտարկյալների հարցում Ձեր դիրքորոշումը պարզ է, Դուք հայտարարել էիք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ Հայաստանում, Ձեր կարծիքով, քաղաքական չբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Եթե Հայաստանում քաղբանտարկյալ է համարվում նա, ում քրեական պատասխանատվության են ենթարկում քաղաքական դրդապատճառներով, ապա քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական հետապնդման չեն ենթարկում՝ էլի քաղաքական պատճառներով, ասենք՝ Սերժ Սարգսյանի հետ ունի անձնական, մտերիմ հարաբերություններ, նրան ծառայություններ է մատուցել: Ձեզ նման դեպքեր հայտնի՞ են: Դահլիճում չնկատեցի՞ք այդպիսի դեմքերի, ում կարելի է համարել քաղաքական չբանտարկյալ: Մասնավորապես, «Հարսնաքարի» գործով Դուք մեղադրող դատախազ եք եղել, էդ գործում այդպիսի մարդկանց հետ առնչություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:

Արթուր Դավթյանն՝ ի պատասխան պատգամավորի հարցադրման, ասաց, որ վերահաստատում է իր դիրքորոշումը. «Անձանց քրեական հետապնդման կամ նրանց նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու հարցում մեր ամենօրյա աշխատանքում հաշվի են առնվում միայն օրենքով նախատեսված հիմքերը: Բայց այդ խնդրի առնչությամբ ես, այո, կարող եմ մտահոգվել, որ կարող է այդպիսի տարածված կարծիք լինել: Այստեղ է, որ դատախազությունն անելիք  ունի, անելիք ունի ավելի հրապարակային աշխատանք իրականացնելու»:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ հարց ևս ուղղեց՝ կապված Սերժ Սարգսյանի նկարի հետ, որը պատգամավորը տեսել է Հատուկ քննչական ծառայության քննիչի պատին կախված: Պատգամավորը հարցրեց՝ Գևորգ Կոստանյանի աշխատասենյակում կախվա՞ծ է այդ լուսանկարը և ինքը և՞ս պատրաստվում է կախել այն իր աշխատասենյակում:

«Այո, ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է Հանրապետության նախագահի լուսանկարը և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը, կարծում եմ, Ձեր հարցի պատասխանը կտա»,- պատասխանեց Գլխավոր դատախազի թեկնածուն:

Վերջում պատգամավորը հետաքրքրվեց նաև Դավթյանի առողջական վիճակով. գուցե նա՞ էլ հրաժարական տա առողջական խնդիրների պատճառով, ինչպես Գևորգ Կոստանյանը:

Դավթյանն ի պատասխան ասաց, որ ինքը հասկանում է՝ «ինչի մասին է խոսքը» ու շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ առողջ է: