Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Սեպտեմբերի 16-ին, 18-ին և 21-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարեցվելու է երթևեկությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ին՝

– ժ. 13։30-15։00 – Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսրոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչև Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մոսկովյան փողոցներն ընկած ճանապարհահատվածը, Մոսկովյան փողոցը՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից մինչև Սարյան փողոցը (Աճառյան փողոցից դեպի քաղաքի կենտրոն երթևեկության ուղղությամբ),

– ժ. 1300-2200 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, ինչպես նաև Մ.Խորենացու փողոցի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայից Մ.Մկրտչյան փողոցն ընկած ճանապարհահատվածը։ Դադարեցվելու է նաև երթևեկությունը Նալբանդյան եւ Աբովյան փողոցներում՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Վարդանանց փողոցի՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակ ընկած ճանապարհահատվածում,

– ժ. 14։00-16։00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոս փողոցն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը,

– ժ. 15։00-20։00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը (երթևեկությունը դեպի Գր. Լուսավորչի փողոցի ուղղությամբ), ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝

– ժ. 05։00-16։00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,

– ժ. 11։00-16։00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին՝

– ժ. 05։00-13։00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը,

– ժ. 05։00-15։00 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը,

– ժ. 10։00-13։00 – Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ սեպտեմբերի 16, 18 և 21-ին խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից, հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված օրերին կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:

Ստեղծվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: