NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանն ամբողջացրեց եռանկյունին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արթուր Դավթյանը ԱԺ քվեարկությամբ, 97 կողմ և 3 դեմ ձայնով, նշանակվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ վեց տարի ժամկետով:

Հետաքրքրական է, որ գլխավոր դատախազի հերթական թեկնածությանն ԱԺ-ում դեմ է քվեարկել երեք պատգամավոր, ինչպես Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելիս: Այն ժամանակ քվեարկությունը դարձավ սկանդալային, երբ Նիկոլ Փաշինյանը լուսանկարեց իր քվեաթերթիկը, որից հետո առաջ եկավ հարցը, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուին կողմ քվեարկել ընդդիմությունը: Այս անգամ, սակայն, կարծեք թե ոչ մի սկանդալ չկա, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուի հարցում կա երեք ընդդիմադիր ձայն և 97 կողմ: Վերջիվերջո, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ընդդիմություն-իշխանություն կամ 3+2 համաձայնությունը Ընտրական օրենսգրքի շուրջ՝ մի կողմից ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, իսկ մյուս կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Իսկ այդ համաձայնությունը, անկասկած, միայն Ընտրական օրենսգրքի շուրջ դրույթներ ու մոտեցումներ չէ, որ ներառում է, այլ նաև մի շարք այլ առանցքային խնդիրներ և, անկասկած, նաև գլխավոր դատախազի հարցը:

Տվյալ պարագայում բանն այն չէ, որ ՀՀԿ-ն չէր կարող ՀՅԴ-ի հետ միասին անցկացնել դատախազին, որին ներկայացրել էր Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին նաև շատ կարևոր է ստուգել, թե ինչպես է աշխատում «լայն կոնսենսուսը»:

Կոնսենսուսը փաստորեն աշխատում է: Իսկ ինչպես կաշխատի նոր գլխավոր դատախազը՝ ըստ էության այդ հարցում կարևոր չէ ոչ մեկի համար, քանի որ այդ կառույցը ներկայումս դուրս է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից, ֆունկցիոնալ առումով չկա այդ զարգացումների, այսպես ասած, ճանապարհային քարտեզում: Մյուս կողմից՝ այստեղ իհարկե նկատելի է նաև, որ Սերժ Սարգսյանն ըստ էության ամբողջացնում է իրավապահ «եռանկյունին»՝ ԱԱԾ, ոստիկանություն, գլխավոր դատախազություն, ամբողջացնում է այդ «եռանկյունու» վստահելիությունն իր հանդեպ, և սա թերևս այն կոնսենսուսի գինն է, որ վճարվում է նախընտրական գործընթացի շուրջ փոխհամաձայնությունների համար:

Ըստ որում՝ այդ հարցում մեծ հաշվով ընդդիմադիր ալիքի բացակայությունը երևի թե պայմանավորված է ոչ միայն դրա դիմաց նախընտրական կոմպրոմիսներ ստանալով,- վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն անկասկած որևէ դեպքում չի գնա նախընտրական որևէ լիարժեք երաշխիքի,- որքան նրանով, որ իրավապահ «եռանկյունին» ֆունկցիոնալ առումով ներկայումս ավելի շուտ Սարգսյանի ձեռքին գործիք է լինելու ներիշխանական, քան լայն ներքաղաքական հարցերում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում