NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». ՀՅԴ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դաշնակցության պատասխանը Կարեն Կարապետյանին չուշացավ, և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե Կարեն Կարապետյանը շոուներին տուրք տա և անձնական հավակնություններով առաջնորդվի, ապա չեն կարող այդպես երկար շարունակել: Հիշեցնենք, որ խոսքը նախօրեին կառավարության առաջին նիստում Կարեն Կարապետյանի ռեպլիկի մասին է, երբ նա Արծվիկ Մինասյանի հայտարարությանն ի պատասխան, թե արտոնություն խնդրող ընկերությունները մեկ շաբաթ են սպասել, հայտարարեց, թե չի հավատում:

Դաշնակցության պատասխանը, սակայն, ավելի շատ ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին է ուղղված, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում կառավարությունում Կարեն Կարապետյանին ու Դաշնակցությանը հանել դեմ դիմաց, թողնել մեն մենակ՝ ով ում կհաղթի: Դա էլ, իհարկե, տարբերակ է, եթե Սարգսյանը վստահ լինի, որ կհաղթի Կարեն Կարապետյանը:

Այդպիսով նա փաստորեն կազատվի նաև Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածություններից, որոնք Սերժ Սարգսյանի համար ներկայումս ակնհայտորեն բեռ են դարձել, քանի որ այդ պայմանավորվածությունները անկասկած կնքված էին կարճաժամկետ նպատակներից ելնելով կամ պարզապես Հովիկ Աբրահամյանի դեմ, և ակնհայտ էր, որ երբ Սարգսյանը լուծի Հովիկ Աբրահամյանի չեզոքացման հարցը, դրանից հետո ՀՅԴ-ի հետ կոալիցիան դառնալու է պարզապես ժամանակավրեպ եւ իմաստազուրկ:

Վերջիվերջո՝ Կարեն Կարապետյանը, իհարկե, քաղաքական գործունեության փորձառություն չունի, սակայն բավական հարուստ կենսափորձ ունի այսօրինակ համակարգի հետ շփումների համար և կառավարության առաջին իսկ նիստում այդպիսի վրիպում թույլ չէր տա ՀՅԴ-ի հանդեպ, եթե չունենար որոշակի վստահություն այդ վրիպումը «լեգիտիմացնող» մթնոլորտի մասով:

Դաշնակցությունն էլ անկասկած բավական հարուստ կենսափորձ ունի՝ հասկանալու համար, որ իր դեմ կանգնած է ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը: Եվ Արմեն Ռուստամյանի պատասխանը հենց Սերժ Սարգսյանին է ուղղված:

Ինչ արձագանք կհետևի Սարգսյանից: Բացառված չէ, որ ոչ մի: Սարգսյանի համար այս հարթության վրա հասարակական ցուցադրության անհրաժեշտություն չկա, և այն, ինչ պետք էր փոխանցել ՀՅԴ-ին, նա առնվազն այս փուլի համար կարծես թե փոխանցել է Կարեն Կարապետյանի միջոցով: Մնացյալը կանի կա՛մ կառավարության ձևավորման տեսքով, կա՛մ այդ կառավարության գործունեության ընթացքում, քանի որ չնայած առանց Հովիկ Աբրահամյանի ՀՅԴ-ի հետ կոալիցիան իմաստազրկված է, այնուհանդերձ՝ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի համար չի դադարի ռեսուրս լինելուց՝ «ազգային համաձայնության» նախագծի շրջանակում:

Պարզապես նոր կառավարության գործունեության 6-7 ամիսներին Սերժ Սարգսյանը կփորձի իրավիճակը փետրվարի համեմատ հնարավորինս փոխել այնպես, որ արդեն ոչ թե ՀՅԴ-ի հետ հարաբերությունը լինի փոխադարձ պայմանավորվածության վրա, այլ ՀՅԴ-ն հայտնվի, այսպես ասած, պայմանավորվածություն «խնդրողի» դերում, այսինքն՝ Սարգսյանը որևէ պարտավորություն ՀՅԴ-ի հանդեպ այլևս չունենա:

Այդ տեսանկյունից կառավարության գործունեության շրջանակում իհարկե՝ ոչ շատ ցուցադրական, սակայն վարչապետ-ՀՅԴ դիմակայությունը կարող է լինել շատ հավանական շարունակվող գիծ, ընդ որում՝ անկախ այն բանից, թե ի վերջո՝ ինչ պորտֆելներ կզբաղեցնի ՀՅԴ-ն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում