Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների պատվաստում կոչվող վիրահատությունը: Եթե մինչ այժմ կերատակոնուս հիվանդության դեպքում հնարավոր էր կանգնեցնել տեսողության վատացման ընթացքը, ապա այժմ արդեն տեսողությունը կարելի է նաև վերականգնել: Վիրահատական այս մեթոդի մասին վիրահատությունից առաջ զրուցեցինք Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի և Ֆերարա Ռինգ ընկերության կերատոկոնուսի բժիշկ-կոնսուլտանտ Դոկտոր Պերե Դել Կամպոյի հետ:

Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ պրոգրեսիվող հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը շատ դանդաղ, հիվանդի համար աննկատ բարակում է: Արդյունքում տեղի է ունենում տեսողության վատացում, ակնոցն այլևս չի բավարարում: «Կերատակոնուսը չունի առաջացման հիմնական պատճառ, այն բնածին խնդիր է: Մարդը կարող է ծնվել բարակող եղջերաթաղանթով, այն է՝ թաղանթի կարծրությունը ապահովող կոլագենը քիչ է լինում, չի բավարարում: Այն հիմնականում գլուխ է բարձրացնում պատանեկան տարիքում, ունի զարգացման շատ անհատական ընթացք. մեկի մոտ կարող է շատ արագ զարգանալ, մեկ ուրիշի մոտ՝ դանդաղ»,- բացատրում է Ելենա Մալայանը: Որքան վաղ շրջանում հայտնաբերվի կերատակոնուսը, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել տեսողությունը:

9 տարի առաջ Հայաստանում սկսեցին կատարել Քրոսլինքինգ կոչվող բարձր արդյունավետությամբ միջամտությունը, որը կանխում է հիվանդության զարգացումը և ունի պահպանողական նպատակ: Իսկ այսօր արդեն Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն իրականացնում է եղջրաթաղանթի օղակների պատվաստում, որի առաջնային նպատակը հիվանդության կանխումն է, ինչպես նաև հիվանդի տեսողության լավացումը:

Ս.Վ.Մալայանի անվան կենտրոնում եղջրաթաղանթի օղակների պատվաստումը կատարվելու է Ֆերարա Ռինգ (FerraraRing) առաջատար ընկերության օղակներով, որոնք կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: Աշխարհում տարածված ռինգերի, այն է՝ օղակների 70 տոկոսը արտադրում է այս ընկերությունը: «Մեր ընկերությունը, ի դեմս դոկտոր Ֆերարայի, նախընտրում է աշխատել աշխարհի լավագույն կլինիկաների հետ, Հայաստանում ընտրությունը կանգ առավ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վրա: Կերատոկոնուսի պարագայում ամենակարևոր խնդիրներից է դիագնոստիկան՝ հիվանդության վաղ շրջանում բացահայտումը, իսկ դա լիարժեք արվում է այս կենտրոնում: Կենտրոնը չի աշխատում միայն մեկ մեթոդով, մեզ դուր է գալիս, որ կիրառվում են աշխարհին հայտնի բոլոր մեթոդները: Դա հնարավորություն է տալիս, կախված հիվանդության բարդության աստիճանից, ընտրություն կատարել բուժման եղանակների միջև: Այս վիրահատութունը հեշտերից չէ, պահանջում է հմուտ վիրաբույժ, այդ իսկ պատճառով մենք նախընտրում ենք աշխատել լավագույնների հետ»:

«Մեր համագործակցությունը Ֆերարա Ռինգ ընկերության հետ շարունակական բնույթ է կրելու, քանի որ կերարինգը անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է,-ասում է Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը,- վիրահատության պատրաստվող հիվանդի անհատական տվյալների հիման վրա նրանք մեզ են տրամադրելու անհատական օղակներ»:

Այս վիրահատությունը հիվանդներին առաջարկվում է հետազոտությունից հետո, երբ բացահայտվում է, թե կերատակոնուս հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում:

Վիրահատությունը տևում է 15-20 րոպե, այնուհետև մոտ երկու ժամ բժիշկների հսկողության տակ լինելուց հետո, վիրահատված հիվանդը վերադառնում է տուն: Կերատոկոնուս ունեցող մարդիկ մշտապես հսկողության տակ են: Օղակները կարող են պատվաստվել սկսած 18 տարեկանից՝ ելնելով հիվանդության բացահայտման տարիքից և թե որ աստիճանում է այն գտնվում: 35-40 տարեկանից հետո կերատակոնուսն այլևս շատ ակտիվ չէ, այդ տարիքում հետազոտությունից հետո միայն պարզ է դառնում՝ արդյո՞ք կարելի է որևէ կերպ միջամտել:

«Այս համագործակցության շնորհիվ աչքի խնդիրներ ունեցող հիվանդները, շնորհիվ Ս.Վ.Մալայանի անվան կլինիկայի գերժամանակակից սարքավորումների, հնարավորություն ունեն ստանալու բոլոր այն ծառայությունները, որոնք նրանց կմատուցեին, օրինակ Բարսելոնայի առաջադեմ կլինիկաներում»,-վստահ է դոկտոր Պերե Դել Կամպոն:

Այս՝ հերթական նոր վիրահատության իրականացումը Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հերթական հնարավորություն է հիվանդների համար՝ վերագտնել սեփական տեսողությունը սեփական երկրում:

14393860_1121249637928658_377350770_o 14407874_1121249651261990_1977094710_o