Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Քրեակատարողականից պետությանը պատճառել է  ավելի քան 92 միլիոն դրամի վնաս

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աղասի Ալբերտի Հովսեփյանը, 2012-2013թթ. ընթացքում, գտնվելով ազատազրկման մեջ, համացանցի «Օդնոկլասնիկ» կայքի և իր տրամադրության տակ գտնվող հեռախոսների միջոցով ծանոթացել է ՀՀ քաղաքացիներ՝ Կ. Էհտիբարյանի, Գ. Սեյրանյանի, Ն. Բալասանյանի, Ռ. Մինասյանի, Պ. Բաղդասարյանի և Գ. Սահակյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղասի Հովսեփյանը, հարկերը վճարելուց խուսափելու կամ նյութական այլ օգուտներ քաղելու նպատակով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, նշված քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով նրանց անուններով հիմնադրել է «Արեգակ-1», «Զվարթնոց-10», «Գայանե 1», «Բելոնա», «ԱԳԱ 1», «Իբար», «Պետրոս 7», «Արեգնար», «Եվա-Ռոման» և «Ռոման-Նարինե» ՍՊ ընկերությունները, այնուհետև նրանց հաշվառել որպես տնօրեններ ու, փաստացի ղեկավարելով այդ ընկերությունները, կազմակերպել է դրանց միջոցով շուրջ 506.704.988 ՀՀ դրամի մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքների ներմուծումն ու իրացումը, որի արդյուքնում խուսափել է 92.157.430 ՀՀ դրամի հարկերը պետբյուջե վճարելուց:

Բացի այդ, Աղասի Հովսեփյանը, հանցավոր համաձայնության գալով քաղաքացի Սարգիս Հովհաննիսյանի հետ, վերջինիս միջոցով չարաշահել է քաղաքացիներ Ա. Թորոսյանի, Կ. Էհտիբարյանի և Ռ. Մինասյանի վստահությունն ու խաբեությամբ տիրացել նրանց գույքին: Մասնավորապես՝ վերջիններիս անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացել է համապատասխանաբար՝ 1.310.000, 1.300.000 և 1.089.000 ՀՀ դրամի վարկ ու տնօրինել գումարը:

2016թ. օգոստոսի 1-ին Աղասի Ալբերտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, կատարված հանցագործություներին մասնակցած հնարավոր այլ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում եn անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր քաղաքացիներին զերծ մնալ որևէ իրավաբանական անձի մասնակից կամ տնօրեն դառնալու կողմնակի գայթակղիչ առաջարկություններից՝ հետագայում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների սուբյեկտ չդառնալու նկատառումներից ելնելով:

Եթե հաղորդագրության մեջ նշված անձանցից բացի կլինեն նաև այլ անձինք, ովքեր տուժել են Աղասի Հովսեփյանի անօրինական գործողություններից, ապա խնդրվում է վերջիններիս անհապաղ դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ ք. Երևան, Դեղատան 3 հասցեով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: