Եկեք միասին լուծենք Ախալցխայի հայության սոցիալ-տնտեսական խնդիրները
Ախալցխայի հայության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար համակիրների ջանքերով բացվել և գործում է «Սամցխե Ախալցիխե» բարեգործական հիմնադրամը:
Հիմնադրամի նպատակն է նպաստել Սամցխե շրջանի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը՝ սոցիալական, տնտեսական, գիտակրթական, առողջապահական, սպորտի և մշակույթի ոլորտներում վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:
Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար Հիմնադրամը համագործակցում է համանման այլ, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների հետ:
Հիմնադրամը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի նահանգապետարանի հետ՝ առկա խնդիրների լուծմանն ուղղված բոլոր աշխատանքների ընթացքում:
Աջակցելով հիմանդրամի գործունեությանը` Դուք կմասնակցեք Ախալցխայի հայապահպանության և նրանց հիմնախնդիրների լուծման մեծ և հայրենանվեր գործին: Ակնկալում ենք Ձեր աջակցությունը և անմիջական մասնակցությունը՝ համապատասխան առաջարկներով և ցանկություններով, որն էապես կօգնի հիմնադրամին ու միահամուռ ուժերով ձեռնամուխ լինել բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ «Սամցխե Ախալցիխե» բարեգործական հիմնադրամը գրանցված է համաձայն ՀՀ օրենսդրության՝ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից և գործում է ՀՀ օրենսդրության և իր կանոնադրության համաձայն:
Էլ. հասցե՝ [email protected]
Սամցխե Ախալցիխե բարեգործական հիմնադրամ