Արմեն Ամիրյանը նշանակվեց Մշակույթի նախարար
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Ամիրյանին նշանակել է Մշակույթի նախարար:
Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Ամիրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից: