Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին
Արխիվ

Վրաստանի հայաբնակ գյուղում աշխատանք չկա, առևտուրն էլ ադրբեջանցիների հետ է

Ախկյորփին գյուղն այն հինգ հայաբնակ գյուղերից է, որ գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանին` Հայաստանից 5 քայլի վրա:

Ախկյորփին գյուղի բնակիչ Արայիկը պատմում է, որ իր բնակարանից Հայաստանի սահման ընդամենը 200 մետր է: Մի քանի տարի առաջ գյուղի բնակչությունը, նաև ինքը, կարողանում էր օգտվել գյուղի բարիքներից՝ փայտ էին բերում, հատապտուղներ հավաքում, այսօր չեն կարող: Խստացվել է հայ-վրացական սահմանային հսկողությունը, և եթե Արայիկը փորձի մտնել 200 մետր հեռու անտառը, ապա վրացի սահմանապահները կտուգանեն, մի երկու տարի կտան՝ պայմանական, կամ էլ բանտ կնստի:

Իհարկե, Արայիկը վստահեցնում է, որ ինքն այլևս անտառ չի մտնում, սակայն ապրելու տարբերակ էլ չունեն, զրկվել են ապրուստի միջոցից:

«Հիմա շատ վատ ա, աշխատանք չկա»,- ասում է նա՝ հավելելով, որ անցակետ կա տարածքում, որտեղից Ստեփանավան 38 կմ է, կարող են գնալ-գալ, սակայն հայկական անտառ չեն կարող մտնել:

Ախկյորփին գյուղը հայկական համայնքների հետ շփում ունի, աղջիկ առնել-տալ կա, գնում-գալիս են, սակայն այստեղ սահմանը ձգվում է հենց անտառի փեշով և հենց 200 մետր հեռավորության վրա՝ Արայիկի տանից: Չնայած Հայաստանի մոտիկ լինելուն՝ Ախկյորփինը հիմնական առևտուրն անում է Վրաստանի հետ:

Պատմում է, որ գյուղում միայն հայեր են ապրում, գործում է հայկական դպրոց, դպրոցի վիճակը նորմալ է, սակայն ինքը դժգոհ է ճանապարհներից:

Արայիկի խնդիրն աշխատանքն է, թեկուզ թույլ տան մտնել անտառ և փայտ կտրել: Այստեղ անտառից կարող են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում փայտ կտրել:

Արայիկը հիշում է, որ «Լենինի վախտով» Ախկյորփինը Հայաստանի կազմում էր, իսկ թե ինչ եղավ 1930-ականներին, որ Ախկյորփինը հայտնվեց Վրաստանի կազմում, հստակ չի հիշում:

Ախկյորփինի բնակիչ Սարգիսը ևս դժգոհեց ճանապարհների վատ վիճակից: Ձմռանը առանձին ճանապարհներ կան, որ փակվում են, այնքան ձյուն է գալիս: Գյուղում կով ու խոզ են պահում, ադրբեջանիցների հետ են առևտուր անում: Գյուղը գտնվում է Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերի հարևանությամբ, և այլ տարբերակ էլ չկա:

Սարգիսը նաև նշեց, որ տարածաշրջանում տարբեր ազգերի միջև աղջիկ տալ-առնել կա: Իր հարսը վրացի է, հույների հետ ևս խնամիություն անում են, սակայն ոչ ադրբեջանցիների:

Այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստան գնալ, աշխատելու համար չեն կարող մեկնել Վրաստանից, գալիս են Հայաստան, գրանցվում, ձեռք են բերում հայկական անձնագիր ու մեկնում ՌԴ: Սակայն երեխաներին Վրաստանում դպրոց ուղարկելու համար արդեն Հայաստանի քաղաքացի դարձած վրացաբնակ հայերը ստիպված պետք է վճարումներ կատարեն:

Ե′վ Արայիկը, և′ Սարգիսը պնդում էին, որ Ախկյորփինում ապրելը հեշտ կլինի, որ աշխատանք լինի, կարողանան ընտանիքները պահել: Թեկուզ կարողանան օգտվել 200 մետր հեռու գտնվող անտառից, սակայն սահմանը թույլ չի տալիս. կա′մ վրացի սահմանապահներն են բռնում, կա′մ հայ:

NEWSPRESS.am