Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

60 մլն դրամի վնաս պետությանը. ՊԵԿ աշխատակցի մասնակցությամբ անօրինական գործողությունների շղթա է բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 205 և 193 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալ Գոհար Վլասյանին են պատկանում նաև «Հագտրանս», «Գոհլիլ», «Խաչտրանս», «Վլասգոհ» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև նրա հոր՝ Ռազմիկ Վլասյանի անվամբ հաշվառված Ա/Ձ-ն: Նշված բոլոր կազմակերպությունների և Ա/Ձ-ի միջոցով ծավալվել է ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ են ներմուծվել կամ բեռնափոխադրվել տարբեր ապրանքներ, իսկ հարկեր չեն վճարվել: 2016թ.-ի մայիսի 27-ին Գոհար Վլասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ աշխատակից Տիգրան Մխիթարյանը, պարբերաբար ուղղորդող տեղեկատվություն է տրամադրել Գոհար Վլասյանին՝ ելնելով իր պաշտոնական գործառույթներից և հարցաքննության արդյունքներից: Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Տ.Մխիթարյանը պարտավորվել է վճարման դիմաց կատարել Գ.Վլասյանին պատկանող կազմակերպությունների հաշվապահության վարումը: Տեղյակ լինելով, որ Գ.Վլասյանին փաստացի պատկանող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ որևէ հաշվետվություն չի ներկայացվել ՀՏ՝ նա ձեռնպահ է մնացել իր աշխատանքային պարտականությունները կատարելուց: Քրեական վարույթի մասին տեղեկանալուց հետո Տ.Մխիթարյանը հորդորել է Գ.Վլասյանին ներկայացնել իր կողմից կազմված հաշվետվությունները, որոնք չեն արտացոլում վճարման ենթակա հարկերի իրական պատկերը:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Տիգրան Մխիթարյանի աշխատասենյակում և բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տնտեսվարողների գործունեությանն առնչվող հաշվապահական փաստաթղթղեր, որոնց հաշվապահությունը նույնպես կատարվել է նրա կողմից:

Նկատի ունենալով, որ Տիգրան Մխիթարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանը նշում է, որ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում օրինախախտումներ կատարելու միտում է նկատվում. «ՌԴ տարածքում կեղծվում են հաշիվ-ապրանքագրերը, այդ թվում՝ ապրանքի անվանումը և արժեքը, որպեսզի տվյալ տնտեսվարող սուբյեկտը Հայաստան ներմուծելուց հետո պակաս հարկային պարտավորություն ունենա»: Սակայն Տ. Հարությունյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են բոլոր հանգամանքները, ճշտվել ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները: Տնտեսվարող սուբյեկտներին հորդորելով զերծ մնալ նման անօրինական գործողություններից՝ նա ընդգծում է, որ ԵԱՏՄ-ից ներկրվող բեռները գտնվում են ուժեղացված հսկողության տակ: