Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Հաղթանակս նվիրում եմ հայրիկիս հիշատակին». հայ երգչուհին Բուլղարիայից վերադարձել է ոսկե մեդալով (լուսանկար)

Սեպտեմբերի 15-19-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած «Գրան Պրի 2016» (SOFIA GRAND PRIX-2015) միջազգային մրցույթին Հայաստանն ունեցավ ոչ միայն իր մասնակիցները, այլև ոսկե մեդալակիրները:

Տարբեր տարիքային խմբերում և անվանակարգերում անցկացվող ամենամյա մրցույթին մինչև 18 տարեկան տարիքային խմբի դասական երգեցողություն անվանակարգում Հայաստանը ներկայացրել է գառնեցի Նավասարդ Հակոբյանը, իսկ 18-ից բարձր տարիքային խմբի էստրադային ժանրում` վանաձորցի Տաթևիկ Գալստյանը: Վերջիններս առաջին անգամ էին մասնակցում նման մեծամասշտաբ միջազգային մրցույթի:

Հայաստանի ներկայացուցիչներին արտերկրում ներկայացրել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի (WAPA) փոխնախագահ Վիգեն Թանաշեանը, ով այս տարի ընդգրկված էր նաև ժյուրիի կազմում:

Այս տարի մրցույթին մասնակցել է 10 երկրի 63 մասնակից: Վերջիններս ներկայացել են դասական երգեցողություն, նոր երգ, պոպ, ժողովրդական երգեցողություն անվանակարգերում:

Հայաստանը ներկայացնող Տաթև Գալստյանն ու Նավասարդ Հակոբյանն իրենց ժանրերում գրավեցին առաջին տեղն ու վերադարձան ոսկե մեդալներով:

Բացի դրանից, Նավասարդ Հակոբյանը «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացավ մրցանակի, իսկ Տաթևիկ Գալստյանը ժյուրիի կողմից արժանացավ հատուկ մրցանակի` «Мед» անվանակարգում:

Հատկանշական է նաև, որ մեր հայրենկիցներն ընդգրկվել են լավագույն յոթնյակում և մասնակցել Գալա մրցանակաբաշխությանը: Նրանք վերադարձել են մեծ տպավորություններով:

Տաթև Գալստյանը, ով նաև պարուսույց է և բազմաթիվ մրցույթների դափնեկիր ու միջազգային առաջին կարգի մրցավար, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեծ պատիվ էր հայտնվել լավագույն յոթնյակում, այն դեպքում, երբ ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր 63-ի:

Նկատենք, որ որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման՝ յուրաքանչյուր մասնակից ներկայացել է երկու կատարմամբ. երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործությամբ և օտար լեզվով: Տաթև Գալստյանը կատարել է «Նուբար, նուբար» երգը` վանաձորցի կոմպոզիտոր Աիդա Ավետիսյանի մշակմամբ: Իսկ օտար լեզվով կատարողականում հանդես է եկել «Թբիլիսո» վրացերեն երգով: Երկու երգերի երաժշտական ձևավորումն էլ հեղինակել է Արթուր Ղազարյանը:

«Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում ու հաղթանակիս համար շնորհակալ եմ հատկապես իմ ընտանիքին: Ես իմ հաղթանակը նվիրում եմ հայրիկիս հիշատակին: Ինձ համար դժվար պայքար էր, քանի որ առաջին անգամ էի գտնվում երգի միջազգային մրցույթում, բայց ամեն ինչ հաջողվեց…»,- ասաց Տաթև Գալստյանը:

Ըստ նրա` մրցույթը թերևս առանձնահատուկ էր նրանով, որ ժյուրիի անդամները մասնակիցների հետ շփվում էին ոչ միայն բեմից, այլ փորձում են ծանոթանալ նրանցից յուրաքանչյուրի հետ` անհատապես:

Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանը ներկայացրել է գյումրեցի Լեոնորան, ում իրական անունն Արևիկ է: Դասական երգչուհի Լեոնորան արժանացել է «Sօfia Grand Pri-2015-» մրցանակին: Նա բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշեանի կինն է:

haxtanaks-nvirumem-hayrikis-hishatakin-hayergchuhin-bulxariyum-medal-vastakel