Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Գնային քաղաքականությունը հիմնականում իրականացնում են ավիափոխադրողները. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի համարում ՀՀ ՊՆ-ի կողմից ձեռք բերված ավիատոմսերի գների վերաբերյալ հրապարակման կապակցությամբ: Պարզաբանման մեջ նշվումէ հետեւյալը.

Հրապարակման մեջ նշված ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով հաստատված ընթացակարգերի շրջանակներում: Ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ բաց հրավերը հրապարակվել է համապատասխան էլէկտրոնային կայքերում, ինչպես նաև ուղարկվել է 16 գործակալությունների (օրենքով սահմանված է նվազագույնը երեք գործակալություն): Մրցույթն իրականացվել է թռիչքից 2 շաբաթ առաջ և մրցույթի ուշ հայտարարաման ժամանակային գործոնը էական ազդեցություն չէր կարող ունենալ արժեքի վրա:

Ավիատոմսերը հանդիսանում են շուկայում այնպիսի ապրանք, որոնց գները փոփոխական են` աճում կամ նվազում են յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ, իսկ կոնկրետ ավիատոմսի գինը ձևավորվում է այն պահին, երբ այն ձևակերպվում և դուրս է գրվում կոնկրետ մարդու տվյալներով: Յուրաքանչյուր պնդում կոնկրետ օրերին ավիատոմսերի արժեքի վերաբերյալ միայն կանխատեսումներ և գուշակություններ են:

Գնային քաղաքականությունը հիմնականում իրականացնում են ավիափոխադրողները, որոնց մեծագույն մասը հանդիսանում են Հայաստանում ոչ-ռեզիդենտ: Մրցույթներին մասնակցող ավիագործակալությունները հանդիսանում են միջնորդներ և ունենում են որոշակի շահույթ, որը չի կարող մեծ լինել մրցակցության պայմաններում, քանի որ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող միցույթը բաց է և դրան մասնակցում են մի շարք գործակալություններ:

Պաշտպանության նախարարությունում ավիատոմսերի ձեռք բերման մրցույթի համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը ձևավորվում են ոչ թե կոնկրետ չվերթով, այլ գործուղման պայմաններից ելնելով` ժամանման և մեկնման վայր, ժամանման և վերադարձի ժամանակային միջակայք, անհրաժեշտ տեխնիկական պայմաններ, ուղեբեռի առկայություն կամ դրա բացակայություն, տարանցիկ չվերթներ, մուտքի և ելքի արտոնագրերի առկայություն և այլ տեխնիկական պայմանների նշումով, ինչը, օգտագործելով որպես ելակետային տեղեկություն, մրցույթին մասնակցող ավիագործակալությունները երկայացնում են հնարավոր երթուղիները:

Չի կարող ձեռք բերվել առաջնակարգ (բիզնես) դասի ավիատոմսեր, բայց փաստաթղթերում ձևակերպել այլ բան, քանի որ տոմսերի ձեռքբերման գործընթացը` սկսած հայտի/տեխնիկական բնութագրի ձևավորումից, վերջացրած ինքնաթիռում նստեցման կտրոնով, ամբողջովին փաստաթղթավորվում է թե թղթային, թե էլեկտրոնային տարբերակներով և, անհրաժեշտություն դեպքում, կարող է ստուգվել համապատասխան մարմինների կողմից: Բացի այդ, գնման գործընթացին մասնակցող ավիաընկերությունների մեկից ավել լինելու հանգամանքը, ինչպես նաև գործընթացը իրականացնող հանձնաժողովի բազմանդամությունը զրոյացնում է պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունները:

Մրցույթի արդյունքները գնահատվում են գնահատող հանձնաժողովի 7 անդամների կողմից` ներկայացված գների, օրենքով նախատեսված և թույլատրելի ստուգումներ իրականացնելուց հետո (էլեկտրոնային հարթակներում մրցույթի արդյունքների բացման պահին ներկայացվող ավիատոմսերի առկայությունը, դրանց ընթացիկ գները): Ըստ ընթացակարգի` եթե էլէկտրոնային հարթակներում, որտեղից օրենքով սահմանված թույլատրելի մեխանիզմներով հնարավոր է ձեռք բերել ավիատոմս, առկա է ավելի էժանը, ապա մրցույթի արդյունքները չեղյալ են համարվում և ձեռք է բերվում առկա ավելի էժան տոմսը, կամ, դրա անհնարինության պարագայում, վերահայտարարվում է նոր մրցույթ: Կոնկրետ երթուղով ավիատոմսեր մրցույթի են դրվում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և, եթե առկա է նշյալ գործուղվողին նախանշված երթուղով գործուղելու անհրաժեշտություն` ելնելով ծառայողական անհրաժեշտությունից: Այնպես որ, ավիաընկերությունների ընտրությունը չի իրականցվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, օր.` վերոնշյալ հոդվածում նշված Երևան-Լոնդոն-Երևան չվերթը իրականացվել է Երևան-Մոսկվա-Լոնդոն-Մոսկվա-Երևան ուղղությամբ: Իսկ Երևան-Վիլնյուս-Երևան չվերթն իրականցվել է Երևան-Վարշավա-Վիլնյուս-Վարշավա-Երևան ուղղությամբ («Լեհական ավիաուղիները» չի համարվում եվրոպական թանկարժեք ավիաընկերություն):