Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Կարեն Կարապետյանը վաղը կհանդիպի EU-ASIA business finance centre հոլդինգի անդամների հետ

EU-ASIA business fiunance centre Հոլդինգ նախագահ Աշոտ Գրիգորյանը ժամանակին դիմել է այն ժամանակվա գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ բանակցելու առաջարկով՝ երկու կարևոր հարցի՝ «Նարիրտ» գործարանի վերաթողարկման համար անհրաժեշտ ներդրումային ծրագրի և Հայաստանի տնտեսության վերականգման ու զարգացման համար անհրաժեշտ ներդրումների շուրջ։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի վարչապետ,

«EU-ASIA business finance centre» Հոլդինգը պատրաստվում է ժամանալու Երևան և Ձեզ հետ բանակցելու Հայաստանի համար կենսական կարևոր երկու խնդիրների՝

ա/ «Նարիրտ» գործարանի վերաթողարկման համար անհրաժեշտ ներդրումային ծրագրի

և

բ/ Հայաստանի տնտեսության վերականգման ու զարգացման համար անհրաժեշտ ներդրումների շուրջ։

«Նաիրիտ»-ի վերաթողարկման ներդրումային ծրագրի իրականացման վրա պատրաստ են աշխատելու վերոհիշյալ Հոլդինգի անդամները․ «Energy Consult»/Սլովակիա/, «IntraPartnersManagment LLP» /Մեծ Բրիտանիա/, «IPM» /Սլովակիա/, «Chemro» /Սլովակիա/ և նրա մայր կազմակերպությունը՝ «РусГазИнжениринг» ընկերությունը/Ռուսաստան/, «Sunir» /Իրան/, «Ալդիմա» /Բուլղարիա/, «Chimremontstroy» /Բուլղարիա» և «Tradepetrol» /Սլովակիա/ և մի շարք այլ ընկերություններ։

Երկրորդ կետի շուրջ հայտնեմ, որ պատրաստվում է հատուկ կազմակերպություն՝ Համահայկական ներդրումային ֆոնդ, որի մի կողմում կլինեն վերոհիշյալ Հոլդինգի անդամները և «SAG»/Գերմանիա/, BEZ Transformator» /Սլովակիա/, «Elteco» /Սլովակիա/ ընկերությունները, իսկ մյուս կողմում նախատեսվում է ներգրավվել Հայաստանի կառավարությանը։ Ֆոնդի աշխատանքային ծրագրում ներգրավված են Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտները, որոնց շուրջ մեր հոլդինգը վարել է բանակցություններ անհրաժեշտ գործընկերների հետ։ Համառոտ ներկայացնում եմ այդ ծրագրի կարևորագույն կետերը․

— Իրան-Հայաստան-Եվրոպա գազատարի ֆինանսավորում և կառուցում /անհրաժեշտ լոբինգային աշխատանքները ԵՄ-ի, Ռուսաստանի և Բուլղարիայի հետ մեր կողմից սկսվել են և շարունակվում են/,

— Հյուսիս-Հարավ մայրուղու համար պակասող ֆինանսական ներդրումներ,

— Իրան-Հայաստան երկաթուղու ֆինասավորում և անհրաժեշտ լոբինգային աշխատանքների կազմակերպում / ավտոմագիստրալը և երկաթուղին հանդիսանալու են Եվրոպա-Ասիա «մետաքսե ուղու» այլընտրանքային նախագիծ, որը քննարկվել է Սլովակիայի կառավարության հետ/,

— Իրան-Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրական նոր հոսանքագծի ֆինանսավորում,

— Լորի բերդ և այլ հիդրոկայանների կառուցում։

Մենք պատրաստ ենք քննարկելու նաև Ձեր կողմից ներկայացվող այլ ներդրումային առաջարկները։

Հարցերի քննարկման և հատկապես «Նաիրիտ»-ի հրատապ վերաթողարկման շուրջ ներդրումային ծրագիրը քննարկելու համար մեր պատվիրակությունը պատրաստ է ժամանել Երևան սեպտեմբերի 12ից-14-ի ժամանակահատվածում, որի համար հայցում ենք Ձեր պատրաստակամությունը։

Համաձայնության դեպքում սպասում ենք Ձեր պաշտոնական հրավերին պատվիրակության հետևյալ անդամների համար․

Աշոտ Գրիգորյան /Սլովակիա/,
Գարի Նեվիլլ /Մեծ Բրիտանիա/,
Ադրիան Վիչիտալ /Սլովակիա/,
Անդրեյ Անդրեև /Ռուսաստան/,
Դիմիտար Սոկոլով /Բուլղարիա/,
Բորիսլավ Լորինկով /Բուլղարիա/,
Յան Մարոնեկ /Սլովակիա/,
Յուրայ Պրոխասկա /Սլովակիա/,
Յուրայ Լեշկո /Սլովակիա/,
Մարոշ Կոնդրոտ /Սլովակիա/,
Միլան Ֆերենց /Սլովակիա/։

Այս նամակը, սակայն, արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից պատասխանի չի արժանացել: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է նամակին, և վաղը սպասվում է Հայաստան ժամանած պատվիրակության և վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը: