«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Մամուլ

«168 ժամ». Նոր կառավարությունից չափազանցված սպասումների վտանգը

«168 ժամ» թերթը գրում է.

«Որքան էլ պնդենք, որ Հայաստանում տնտեսական փոփոխությունների խորքային պատճառները քաղաքական են ու չհավատանք, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը՝ իր կառավարչական հմտություններով հանդերձ, կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել, անհնար է չնկատել մի բան՝ հասարակության մեջ կա վստահության որոշակի մակարդակ՝ նոր վարչապետի նկատմամբ, և լավատեսություն։ Վստահության չափն ու լավատեսության մակարդակն անհնար է գնահատել, սակայն ակնհայտ է, որ նախկին կառավարության նկատմամբ այն զգալիորեն բարձր է։ Անձնական շփումներով կարելի է գալ այն եզրակացության, որ անգամ բավականին պրագմատիկ մարդիկ հույս են հայտնում, որ «գոնե ինչ-որ բան կփոխվի»։ Այսինքն՝ խորքային փոփոխություններին, այն էլ՝ արագ, չեն հավատում, բայց հավատում են, որ դրական փոփոխություն լինելու է։ Կամ՝ ցանկանում են հավատալ։ Ինչո՞վ է սա լավ։ Բազմիցս նշվել է, որ ցանկացած բարեփոխման արդյունավետությունը կախված է այդ ռեֆորմն իրականացնող իշխանության նկատմամբ վստահությունից։ Անգամ ամենադրական, ամենահիմնավորված ու ամենաազնիվ մղումներով ծնված նախաձեռնությունը չի կարող արդյունք ունենալ, եթե հասարակությունը փորձում է դրա ետևում թաքնված թակարդ տեսնել։

Այսինքն, ամենաառաջին միտքը հետևյալն է՝ «որտեղ են ուզում մեզ քցել»։ Մարդիկ պետությանը համարում են ոչ թե գործընկեր, այլ խանգարող հանգամանք։ Այս առումով, Կարեն Կարապետյանի և նրա ձևավորած կառավարության նկատմամբ վստահությունը կարող է դեր խաղալ՝ դրական սպասումների ձևավորման տեսանկյունից։ Իսկ սպասումները տնտեսության մեջ էական նշանակություն ունեն։ Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։ Չափազանցված սպասումները կարող են է՛լ ավելի վատացնել վիճակն ու Կարեն Կարապետյանի հեղինակությունը հասցնել զրոյի։ Հատկապես նրա նշանակման առաջին օրերին իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց մոտ կանգնած անձինք ոգևորության աննախադեպ դրսևորումներ էին ցուցաբերում։ Եթե քեզանից սպասումները չափազանց մեծ են, ապա ամեն ինչ բարդանում է։ Եթե մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, ապա կարճ ժամանակ անց արդյունք չտեսնելու դեպքում ավելի վատ կխոսեն, քան քո նախկինի մասին։ Մեծ սպասումների դեպքում մեծ է նաև խորը հիասթափության վտանգը։ Այս վտանգը, կարծում ենք, Կարեն Կարապետյանն ու իր թիմը հասկացել են առաջին իսկ օրվանից։ Հենց այս պատճառով նորանշանակ վարչապետն ԱԺ-ում իր առաջին ելույթի ժամանակ նշեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Սրանով Կարեն Կարապետյանը բավականին անհարմար դրության մեջ դրեց այն մարդկանց, ովքեր հավատացնում էին, որ գործերը նախատեսվածից լավ են գնում։ Սակայն այլ տարբերակ չկա. պետք է ասել, որ շատ վատ է, որպեսզի մարդիկ շատ արագ լավը չպահանջեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։