«Բովանդակությունը՝ կին». ֆիլմերի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 23-30-ը «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեցին «Զիս» մշակութային կենտրոնի «Բովանդակությունը՝ կին» խորագրի ներքո ներկայացված ֆիլմերը:
«Զիս» մշակույթի կենտրոնը ՆԱՄ-ում ցուցադրեց խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերից, որոնց թեման կինն էր։
Միությունում ցուցադրված ֆիլմերի հեղինակներն իրենց աշխատանքներում ներկայացնում են պատմություններ, որոնք խոսում են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների և կարողությունների մասին: